Ֆեյսբուք 

Ավստրիայի խորհրդարանն այսօր ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև

Գրիգորյան Ժոռան իր ֆեյսբուքյան էջում գրում է․


ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը, ավստրիական խորհրդարանում ներկայացված 6 քաղաքական խմբակցությունների ընդունած միացյալ հայտարարությունում նշվում է, որ 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացված զանգվածային կոտորածները եղել են «ցեղասպանություն»:



«Բանաձևում նշվում է նաեւ Ավստրիայի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բարոյական պատասխանատվության մասին, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ավստրո-Հունգարիան և Գերմանական կայսրությունը Օսմանյան Թուրքիայի դաշնակիցներն էին»,- ասել է Պետո Դեմիրճյանը:



Նա հավելել է, որ վաղը Ավստրիայի խորհրդարանի անդամները մեկ րոպե լռությամբ կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:



Պետո Դեմիրճյանի խոսքով՝ ապրիլի 24-ին Ավստրիայի պաշտոնական պատվիրակությունը Երևանում կներկայացնի ՀՀ-ում Ավստրիայի դեսպանը: Մեդիամաքս



Հ.Գ. Հուսամ մինչ ապրիլի 24-ը Ավստրիայի օրինակին մի քանի երկրներ կհետևեն

Նույն շարքից