Ֆեյսբուք 

Ինչի հետ է կապված աշխարհի` Թուրքիայի հանդեպ ունեցած չոր վերաբերմունքը

analitik.am

Գոռ Սաղաթելյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․


Սուտ է, որ Թուրքիան ինչ որ հզոր դիվանագիտություն ու դիվանագիտական ավանդույթներ ունի։ Հատկապես վերջին տարիներին Թուրքիան հետևողականորեն տարել է կոշտ ու կոպիտ, սայթաքող ու իր համար անշահավետ դիվանագիտական գիծ ու հիմա էլ անում է նույնը։

 

Եվ հարցն այս անգամ ոչ թե Ցեղասպանության ճանումն է, ոչ էլ հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը խոչընդոտելը։ Զգացե՞լ եք, թե ինչ աննախադեպ չոր է Աշխարհը վերաբբերվում Թուրքիային հենց այս տարի։ Հատկապես ԵՄ-ի անդամ երկրներն ու ԱՄՆ-ը։ 

 

Ի՞նչ եք կարծում, ինչի հետևանք է դա։ Շտապեմ հիասթափեցնել. Ցեղասպանության 100-ամյակը եթե կապ էլ ունի սրա հետ, ապա միայն երկրորդական ու այս հարցը ավելի շուտ պատրվակ է Արևմուտքի համար, քան պատճառ՝ Թուրքիային «պատժելու» համար։
Իմ կարծիքով, այս սառնությունը Արևմուտք-Թուրքիա հարաբերություններում հետևանք են ոչ թե Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի, այլ թուրք-ռուսական մերձեցման պրոցեսսների ու Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա գնացող գազատարի կառուցման մասին համաձայնագրի։ Այլ կերպ ասած, Արևմուտքը պատժում է Թուրքիային՝ ռուսների հետ մերձանալու համար ու դրա համար օգտվում է այդ թվում նաև հայկական հարցից, որպես ամենամեծ դագանակներից մեկը, որը կա իր տիրապետության տակ։

 

Եթե վերադառնանք թուրքական դիվանագիտությանը, ապա մեծ վստահությամբ կարելի է ասել, որ եթե թուրքերը հեռատես լինեին, կփորձեին հնարավորինս հետաձգել Ռուսաստանի հետ համաձայնագրի կնքումը, կամ էլ գոնե այդփաստի հրապարակայնացումը ու եթե այդ ամենը լիներ գոնե ապրիլի 25-ին, երբ Ցեղասպանության հարցը կզիջեր միջազգայյին օրակարգում իիր դիիրքերը, ապա Արևմուտքը շատ ավելի քիչ ճնշման լծակներ կունենար թուրքերի վրա, քան հիմա։

 

Ինչ մնում է մեզ, ապա իհարկե, կարճաժամկետ հեռանկարով սա միևնույն է մեր շահերից է բխում, բայց պետք չէ մորանալ, որ Արևմուտքի իրաական մոտիվները ոչ թե մարդասիրությունն ու հայասիրությունն են, այլ ավելի պրագմատիկ ու ցինիկ բաներ, որոնցով կերտվում է աշխարհաքաղաքականությունը։ Ու հենց դա արդեն գրագետ դիվանագիտություն է ու մենք էլ ճիշտ կանենք սովորենք նրանցից։

Նույն շարքից