Ֆեյսբուք 

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՖԱՆՏՈՄԸ....

analitik.am

Գայանե մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․


Այս տղան ամենուր է.... Մարատ Հայրապետյան.......


Տարիներ շարունակ Լոս ԱՆջելեսում ստի ու կեղծիքի կծիկը քարշ տալով, նա ներկայանում է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսի իբրև անձնական խորհրդական, ինչով էլ ստեղծում է բավականին մեծ ու ազդեցիկ մարդկանց շրջապատ... Իսկապե՛ս, նա ամենուր է.... Թվարկեմ ՝ ՀՀ մշակույթի նախարարությունում որպես նախարարի խորհրդական, Համաշխարհային Հայկական Կոնգրեսի միության անդամ , Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության Արտաքին գործերի նախարար, Լոս ԱՆջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսի անձնական խորհրդական, և այսպես, անվերջ կարելի է այն շարունակել... 


Նկատեցիք, որքան ազդեցիկ կենսագրություն ունի վերջինս՝ տառապելով կոնֆաբուլյացիայով....


Վերջին հաշվով, եթե մարդ ամեն տեղ է՝ ուրեմն նա իրականում ոչ մի տեղ էլ չէ: Վերջերս, Մարատ Հայրապետյանի 30-ամյակն էր, որը տոնեց մե~ծ շուքով: Ներկա էր Լոս ԱՆջելեսի «էլիտան»: Պատկերցանում եք, անգամ միջոցառման բացումը տերունական աղոթքով վերապահված էր Վաչե Սրբազանին և մի քանի հոգևորականների: Անգամ երկրիս նախագահը նման էկումենիկ աղոթքով ծննդյան միջոցառման բացումը չէր անի: Նշենք, որ երեկոն շարունակվել է արվեսագետների տաշի տուշիով, համայնքում ճանաչված «հայտնի դեմքերի» ելույթներով, ովքեր իրենց ելույթներով «գնահատել են» գլխավոր հյուպատոսի «ինքնակոչ անձնական խորհրդական»՝ Մարատ Հայրապետյանի անձը և վերջինիս գործնեությունը համայնքային «կյանքի մեջ»:


Ամենակատակլիզմը նա է, որ ծննդյան միջոցառման ժամանակ Մարատը պարգևատրվել է Գլենդել քաղաքի քաղաքապետարանի պատվոգրով, թե ինչի համար , ներկաները բոլորը զարմացել են: (Տես՝ նկարը, մայրը, եղբայրը և քաղաքապետարանի քարտուղարը): 



Փաստորեն, քաղաքապետարանից հրավիրված մարդիկ ծննդյան նվերի փոխարեն թևի տակ դրած պատվոգիր են բերում տալիս, իսկ ամիսներ առաջ, երբ հրավիրված էին Գլենդելի քաղաքապետարանի պաշտոնատար նույն անձինք մանկավարժ, վաստակավոր ուսուցչուհու ուսումնական մեթոդիկայի ձեռնարկի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ Հայոց Առաջնորդարանում, անգամ չբարեհաճեցին ներկա գտնվել: 



Հարգելի Գլենդելի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, որքանով է հարիր, ծննդյան տոները նշելու ժամանակ նման պատվոգրեր շռայլելը՝ այն դեպքում, երբ ստեղծագործական երեկո չէր, այլ սովորական ծննդյան միջոցառում էր (birthday party): 



Հարցս ուզում եմ հղել ՀՀ Մշակույթի նախարարին, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսին, Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարությանը, պարզաբանելու, թե ինչպես են գնահատում Մարատ Հայրապետյանի տարբեր կառավարությունների պատասխանատու կառույցներում հայտնվելը, այն դեպքում, երբ, երկու կառավարության օրենքի, շահերի բախում է տեղի ունենում (conflict of interest) 


1. Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն


2. Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն: 



Նկատենք, որ եթե Մարատ Հայրապետյանը եղել է ու դեռ հազարավոր կիլոմետրեր հեռու հայրենիքից մնում է նույն պաշտոնին, որպես մշակույթի նախարարի խորհրդական, ապա ինչ խորհուրդներ է տալիս Հասմիկ Պողոսյանին, ինչպես նաև լինելով Լոս ԱՆջելեսի ՀՀ գլխավոր հյուպատոսի խորհրդական կամ խորհրդատու, ինչ խորհուրդներ է տալիս Ռուսաստանաբնակ միլիարդատեր գլխավոր հյուպատոսին.....Եթե վերոթվարկածներս հասարակական հիմունքներով են արվել, (քանի որ նա և իր ընտանիքը չեն աշխատում), ապա նման ծննդյան ճոխ միջոցառումը ով է ֆինանսավորել...


Ներկաները քանի օր է դա են խոսում...



Հ.Գ. Պարզվում է, որ ծագումով Եղեգնաձորի Մալիշկա գյուղից, Ռուսաստանում Հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի հանձնարարականով է այս ընտանիքը «դեսանտ» իջեցվել Լոս Անջելես: Նպատակը՝ շատերին շուտով հայտնի կլինի:



Շարունակելի....

Նույն շարքից