Սպորտ Ֆեյսբուք 

Հայազգի պատանի 6 շախմատիստ շարունակում է հավակնել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին

analitik.am

Խորվաթիայի Պորեչ քաղաքում սեպտեմբերի 21-ին մեկնարկած 8-18 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի Եվրոպայի հոբելյանական՝ 25-րդ առաջնությունն, որի 6 տարիքային խմբերում ընդհանուր առմամբ 41երկրի 838 մարզիկ՝ 354 շխամտիստուհի , 484 շախմատիստ է հանդես գալիս մոտենում է ավարտին:

Ինչպես հայտնել ենք, սովորականի նման ստուգատեսին ներկայացուցչական կազմով է մասնակցում Հայաստանն, որն այս անգամ 24պատվիրակ ունի՝ 16շախմատիստ ու 8 շախմատիստուհի:
Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր:
Մեր պատվիրակներից առայժմ առավել հաջող են հանդես գալիս

Մամիկոն Ղարիբյանը(Մ12), Ռոբերտ Փիլիպոսյանը( Մ8),Արամ Հակոբյանը (Մ14), ՄանուելՊետրոսյան (Մ18), և վերջին տուրերում վստահ ելույթներով մրցաշարային գործերը զգալիորեն կարգավորած Հասմիկ Քոչինյանը(Մ10):

Իսկ ահա այստեղ հանդես եկող մեծաթիվ սփյուռքահայ շախմատիստների շարքում շարունակու է վերելքով ելույթ ունենալ ու Եվրոպայի չեմպիոնուհի դառնալու լուրջ հայտ է ներկայացրել Հոլանդիան ներկայացնող 15–ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Աննա –Մայա Ղազարյանը: Նա այստեղ խաղացած 7 պարտիաներից 6-ում հաղթել է ,ու միայն մեկում ՝ 3-րդ տուրում հուգարուհի Հուդիթ Էգյեդի հետ անցկացրած մրցամարտում կիսել է միավորը:

Ղազարյանը 6,5 միավորով միանձնյա գլխավորում է իր տարիքային խմբի աղջիկների մրցաշարային աղյուսակը: Նա նաև արդեն 56կետով բարելավել է իր ընթացիկ անհատական վարկանիշը:

Նույն կերպ չեմպիոնական գրաֆիկով է առաջ շարժվում նաևՄ12 տաերկան պատիներեի խմբում ելույթ ունեցող 11-ամյա գյումրեցի Մամիկոն Ղարիբյանն, ով 6անընդմեջ հաղթանակներից հետո երեկ 7-րդ տուրում սևերով ոչ-ոքի խաղաց Հունգարիան ներկայացնող Ալբերտ Թոմասի հետ: Մամիկոնն հիմա նույնպես 6,5 միավորով գլխավորում է Մ12 տարեկան պատանիների մրցաշարային աղյուսակը: Նա իր մերձակա 6 մրցակիցներին գերազանցում է արդեն 1 –ական միավորով ու նաև 78,4 կետով բարելավել է իր անհատական ընթացիկ վարկանիշը:

Մ14 տարեկանների 2014թԵվրոպայի փոխչեմպիոն Արամ Հակոբյանն (Մ14) և նման ստուգատեսի առաջին անգամ մասնակցող Ռոբերտ Փիլիպոսյանն (Մ8) իրենց ակտիվում գրանցել են 6-ական միավոր ու իրենց տարիքային խմբերում զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը:

Մ10 տարեկան աղջիկների խմբում 73 մասնակիցների մեջ միայն 56-րդ վարկանիշն ունեցող Հասմիկ Քոչարյանը, 1 –ին տուրում հունգարուհի Լուչա Հեգեդուսից կրած պարտությունից հետո մնացած 6 պարտիաներում կարողացել է 5,5 միավոր վաստակել և այժմ 2-8-րդ տեղերը կիսողների խմբում է: Նա միայն կես միավորով է ետ մնում այս խմբի առաջատար ռուսաստանցի Գալինա Միրոնենկոյից , ում հետ այսօր ի դեպ, 8-րդ տուրում սպիտակներով հանդիպելու է : Հասմիկն նաև արդեն 190կետով բարեալվել է իր անհատական ընթացիկ վարկանիշը:

Մ18 տարեկան պատանիների խմբում առայժմ առանց պարտության է ընթանում 17-ամյա ստեփանակերտցի, միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանն ,ով 3հանընդմեջ հաղթանակներից հետո հաջորդ 4 տուրերում 4անընդմեջ ոչ-ոքի է խաղացել ու հիմա 5 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Սակայն նա ևս իրական հույսեր է պահպանում և հավակնում է չեմպիոնի կոչման, քանի որ մրցաշարային աղյուսակը գլխավորող 3 շախմատիստներից ետ է մնում միայն կես միավորով:

Այսօր տեղի ունենալիք նախավերջի ՝ 8-րդ տուրում Եվրոպայի չեմպիոնի կոչմանն հավակնող հայազգի շախմատիստներին այսպիսի մրցակիցներ են բաժին հասել՝

Մ8՝ Ռոբերտ Փիլիպոսյան, Հայաստան - Բարտոշ Ֆիզեր ,Լեհաստան,

Մ10՝ Հասմիկ Քոչարյան,Հայաստան – Գալինա Միրոնենկո Ռուսաստան,

Մ12՝ Մամիկոն Ղարիբյան, Հայաստան –Կիրիլ Շուբին ,Ռուսաստան,

Մ14՝Արամ Հակոբյան, Հայաստան –Անդրեյ Եսիպենկո,Ռուսաստան,

Մ16՝ Մաի Նարվա,Էստոնիա- Աննա –Մայա Ղազարյան ,Հոլանդիա,

Մ18՝ Մանուել Պետրոսյան, Հայաստան- Յոհան Սալոմոն,Նորվեգիա:

Շվեյցարական մրցակարգով ՝ 9տուրով ընթացող մրցաշարի հաղթողները հայտնի կդառնան վաղը՝ սեպտեմբերի 30-ին՝ եզրափակիչ ՝ 9-րդ տուրի ավարտից հետո:
Արամ Ուգուջյան

Նույն շարքից