Հրանտ Մելիք-Շահնազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Ո՞վ կսպասեր նման բան: Աշխարհն այլևս չի կարող լռել: Գերմանիայի նախագահը երեկ խոսում էր Հայոց ցեղասպանության հարցում իրենց պատասխանատվության մասին: Այսօր Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի, Կիպրոսի նախագահներն ու ավելի քան 60 երկրների պատվիրակներ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում գլուխ խոնարհեցին սուրբ նահատակների հիշատակի առջև:
Եվ այս ամենին ուղիղ հեռարձակմամբ մասնակից դարձավ աշխարհի բնակչությունը: Հիշելն ու պահանջելը այսպես են լինում: Արդարությունը մեր կողմն է և ուրեմն կհաղթենք: