Միջազգային Տնտեսություն Ֆեյսբուք 

Ինչու՞ է Կալաձեն հանդիպել «Գազպրոմի» ղեկավար Միլլերին

analitik.am

Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կ.Կալաձեն հանդիպում է ունեցել ռուսական նավթագազային ընկերության՝ ՛՛Գազպրոմի՛՛ ղեկավար Ա.Միլլերի հետ: Բրյուսելում կայացած հիշյալ հանդիպման թեման եղել է ռուսական գազի Վրաստան, ապա նաև Հայաստան մատակարարման թեման: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանից Հայաստան հասնող գազատարն անցնում է հենց Վրաստանի տարածքով, իսկ այդ ծառայության համար Հայաստանը Վրաստանին, որպես տարանցիկ վճար, փոխհատուցում է գազի ամբողջ ծավալի 10 տոկոսի չափով: Այսինքն որքան ծավալի գազ մտավ մեր երկիր, այդքանի 10 տոկոսը ստանում է Վրաստանն՝ անվճար՝ Հայաստանի հաշվին:

Ի դեպ, նույն ծառայության համար Վրաստանն Ադրբեջանից և Թուրքիայից գանձում է 5 տոկոսի գազ, թեև այդ պարագայում տարանցիկ ճանապարհի երկարությունն ավելի կարճ է:

Ուստի պարզ է, որ Կալաձեն և Միլլերը խոսելու բան ունեին: Սակայն հիշենք նաև մեկ այլ հանգամանք: 2012թ-ի իշխանափոխությունից ընդամենը մի քանի շաբաթ անց վրացի բարձրաստիճան պաշտոնյաները սկսեցին խոսել ադրբեջանական գազը ռուսականով փոխարինելու հնարավորության մասին՝ դիտարկելով որպես այլընտրանքային տարբերակ և թեև հետագայում նման կարծիք արտահայտող թե՛ այդ ժամանակ գործող վարչապետ Իվանիշվիլին և թե՛ նույն Կալաձեն մտափոխվեցին, այդուհանդերձ, կարելի է փաստել, որ ռուս-վրացական էներգետիկ կապերը քաղաքական հարթության մեջ համագործակցության ակտիվ փուլում են, և չի բացառվում, որ հետագայում իրադարձություններն այնպես զարգանան, որ վերը հիշատակված կարծիքները կրկին ակտուալ դառնան և նույնիսկ գործնական փուլ զարգանա:

Նույն շարքից