Ֆեյսբուք 

Թուրքիան դիմում է կտրուկ քայլերի

Ռեգինա Ամատունին իր ֆեյսբուքյան էջում գրում է․


Թուրքիան դիմում է կտրուկ քայլերի. Նախ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլունիի այց ԱՄՆ ազդեց նախագահ Օբամայի դիրքորոշմանը Օսմանյան Կայսրության կողմից հայերի մասսայական սպանությունները չճանաչել որպես Ցեղասպանություն:



Այնուհետև նույն Դավութօղլին այս հարցի շուրջ հեռախոսազրույց է ունենում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ժամանակ ջանում է Մերկերին համուզել, որ 1915թ. հայերի սպանությունների համար ցեղասպանություն եզրը կիրառելի չէ, քանի որ այն միայն 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին է սկսվել կիրառվել։ Այս ամենի հետ մեկտեղ արգելում է Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկի ինքնաթիռին անցել իր օդային տարածքով, քանի որ Միլորադ Դոդիկը պետք է ժամաներ Երեւան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։



Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է անժխտելի փաստը` Թուրքիան մեղավոր է և չգիտակցված քայլերի շնորհիվ հաստատում է իր կատարած ոճրագործությունը: 



Իսկ Հայաստանին մնում է հանել պատյանում երկար մնացած սուրը, որը չօգտագործելու շնորիվ ժանգոտվել է. ժամանակն է, որ այն փայլատակի մեր թշնամիների գլխին:

Նույն շարքից