Ի պատասխան այն ֆբ օգտատերերի և ընդհանուր առմամբ վերջերս ձևավորված հանրային հատվածին , ովքեր կարծում են , որ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը չեղյալ համարելը իրավիճակային ելք է.
Երևանի տոնը նշվում է 1983թ․-ից և կարծում եմ տեղին է նշել , որ միջացառման կազմակերպման այդ ահռելի աշխատանքը միայն <<քեֆ ուրախության>> նպատակով չի արվում ։«Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակներում Երևան են այցելում հյուրեր` ավելի քան 40 քաղաքներից, բազմաթիվ պատվիրակություններ:Տարվա մեջ մեկ օր աշխարհը հնարավորություն է ստանում՝ Երևանում իրականացվող միջոցառումների շնորհիվ, ավելի մոտիկից ծանոթանալու հայկական մշակույթին , արվեստին և մեր քաղաքի պատմությանը։ Երևանի տոնի միջոցով կապեր են ստեղծվում և ամրապնդվում ինչպես սփյուռքահայության, այնպես էլ այլ քաղաքների մունիցիպալ կառավարման մարմինների հետ՝ փաստ, որին ականատես եղանք վերջին տարիների «Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակներում։ Այսպիսով թույլ տվեք «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը առանձնացնել այն միջոցառումներ շարքից , որոնք անցակցվում են բացառապես մեր քաղաքացիների ուրախ ժամանցի համար։Սա նաև քաղաքական ստրատեգիա է , որի շնորհիվ ամեն տարի հաջողվում է ավելի մեծ միջազգային ուշադրություն սևեռել մեր երկրի վրա։ Նման պարագայում մատնացույց անել միայն հարցի ֆինանսական կողմին՝ սխալ է։ Սա միջոցառման իրականացման կարիքի տեսանկյունից։
Ինչ վերաբերվում է նախատեսվող գումարը սահամանմերձ գյուղերին փոխանցելուն․
Ես ինքս , որպես հայ կողմ եմ սահմանամերձ գյուղերին հնարավոր ամեն բանով աջակցելու ծրագրերին, որոնցից մի քանիսն արդեն իսկ Երևանի քաղաքապետարանը իրականացնում է , բայց եկեք հայրենասիրությունը հարմար գործիք չդարձնենք՝ պոպուլիստական դրսևորումների համար։
Իսկ նման հայտարարություններով հանդես եկողներից ովքեր են վերջին օրերին այցելել սահմանամերձ գյուղեր, իրավիճակ գնահատել, վերջին օրերին, հակառակորդի կողմից, գյուղերին հասցված ֆինանսական վնասի հաշվարկ արել, նախնական առողջացման ծրագիր ներկայացրել, որ հիմա օդում հայտարարություններ են անում։ Սա հարցի կառուցողական կողմն է, որը կհետաքրքրի բոլորին և քաղաքա յին իշխանությանը և անհատ բարերարներին։Հետևաբար՝ եթե խնդրի մասին իրազեկող անձը կամ անձինք իրենք իսկ տեղյակ չեն դրա ֆինանսական մասշտաբների մասին , բայց ֆինանսական առաջարկներ են անում ՝ թույլ տվեք եզրակացնել , որ լավագույն դեպքում վարկյանական PR –ի խնդիր են լուծում:
Հ․Գ․Պետք է համոզված լինենք , որ գույություն ունի հարցին լուծում տալու և սահմանամերձ գյուղերին հնարավորինս օգտակար լինելու քայլերի հաջորդականության իրական քարտեզ, որից միայն մոլորյալները չեն օգտվում։
«Էրեբունի-Երևան» տոնակատարությունը չեղյալ համարելը իրավիճակային ելք չէ