Երևանի մարզատրամաբանական խաղերի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց ռուսական շաշկու կայծակնային(թռչող) խաղի Երևանի առաջնությունը: Այս մասին հայտնում են շաշկու ՀՀ ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
Կայծակնային շաշկին սովորականից տարբերվում նրանով, որ այստեղ յուրաքանչյուր պարտիայի համար տրվում է 5-ական րոպե: Իսկ շաշկու այս տարատեսակը թռչող է կոչվում նրա համար, որ այս դեպքում խաղաքարերը հենց սկզբից ազատ համակարգով են տեղադրվում ՝ սկզբնախաղից արդեն խառը դիրքով:
Ստուգատեսն,որ անցկացում էր շաշկու և ռենձյուի ՀՀ ֆեդերացիաների նախագահ, այս մարզադպրոցի տնօրեն, ռենձյուի Եվրոպայի լավագույն վարպետներից մեկի, ռենձյուի գրոսմայստեր Ալբերտ Պողոսյանի անմիջական աջակցությամբ, մասնակցում էին հանրապետության ուժեղագույն և փորձառու 10շաշկիստներ:
Ի դեպ , մասնակիցների թվում էր նաև շաշկու ՀՀ ֆեդերացիայի նախագահը: Հավելենք նաև,որ շրջանաձև մրցակարգով ընթացած ստուգատեսում շաշկիստները միմյանց հետ հանդիպում էին երկուական անգամ ՝մեկը՝ սպիտակ, մյուսը՝ սև խաղաքարերով:
Լարված,աշխույժ ու հետաքրքիր մրցապայքարում ընթացած մրցավեճում 3մասնակիցներ ՝ ռուսական շաշկու ՀՀ բազմակի չեմպիոն, Հայաստանի և Երևանի գործող չեմպիոն, Նշան Ալավերդյանը , ինչպես նաև Հայաստանի նախկին չեմպիոն և բազմակի մրցանակակիրներ՝ Սամվել Ազիբեկյանն ու Կամո Ղուկասյանն մրցելույթները ավարտեցին հավասար՝ 15-ական միավորով : Նրանք բաժանեցին 1-3-րդ տեղերը:Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկն լավագույն եռյակում գտնվողներից առավել բարեհաճ գտնվեց Ալավերդյանի ու Ազիբեկյանի հանդեպ, ովքեր 1-ին ու 2-րդը ճանաչվեցին: Սակայն չեմպիոնին որոշելու համար նրանց միջև անցկացվեց լրացուցիչ մրցամարտ:
Այստեղ արդեն հաջողությունն ուղեկցեց առավել փորձառու Նշան Ալավերդյանին,ով 3,5:2,5 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ ու հռչակվեց շաշկու կայծակնային խաղի Երևանի չեմպիոն:
Ուժեղագույնների եռյակը եզրափակեց Հայաստանի նախկին չեմպիոն՝ Կամո Ղուկասյանը:
Նշենք նաև, որ մրցաշարի 10 մասնակիցներից 9-ը նախկինում Հայաստանի, Երևանի և տարբեր այլ մրցաշարերի մրցանակակիրներ էին: