Ուկրաինայի համար, ըստ պայմանագրի, ռուսական գազի գինը 4-րդ եռամսյակում կկազմի 248-252 դոլար՝ հազար խմ-ի դիմաց: Այս մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին:
«Կախված կալորիականության բանաձևից, այն կարող է տատանվել 2-3 դոլարով: Պայմանագրային գինը կախված կլինի կալորիականությունից, 248-252 դոլարի սահամնում հազար խմ-ի դիմաց, հետեւաբար զեղչը կլինի մոտ 20 դոլար»,-ասել է Նովակը: