Սպորտ Ֆեյսբուք 

Հայ շախմատիստը Մեն կղզու մրցաշարում շարունակում է իր հաղթարշավը

Անգլիայում գտնվող Մեն կղզու մայրաքաղաքում մեկնարկել է շախմատի ներկայացուցչական PokerStars Isle of Man International 2015 անվանումով միջազգային փառատոնն , որի գլխավոր՝<մասթերս> մրցաշարին 27երկրի 108 շախմատիստ է մասնակցում, այդ թվում 45 գրոսմայստեր, միջազգային ՝23, ՖԻԴԵ-ի ՝ 17վարպետ:

Ստուգատեսի մասնակիցիների շարքում 5 հայազգի շախմատիստ կա՝ տղամարդկանց ՀՀ ազգային հավաքականի անդամներ, գրոսմայստերներ՝ Գաբրիել Սարգսյանը , Սերգեյ Մովսիսյանը, Հրանտ Մելքումյանը , ինչպես նաև Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարինա Համբարձումովան և ԱՄՆ-ի պատվիրակ ,գրոսմայստեր Ջեմյս Թարյանը: Շվեյցարական մրցակարգով՝ 9տուրով ընթացող այս մրցաշարում հաղթողը կստանա 10 հազար, իսկ կանանց մեջ լավագույն արդյունք ունեցող շախմատիստուհին՝ 3 հազար ֆունտ ստեռլինգ պարգևավճար:

Երեկ կայացած 3-րդ տուրում 2-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորող 13 շախմատիստներից միայն երկուսը ՝Սերգեյ Մովսիայանն ուֆրանսիացի Լաուրենտ Ֆրեսինեթը կարողացան զարգացնել հաջողությունն:Նրանք տոնեցին իրենց 3-րդ անընմեջ հաղթանակներն ու հիմա 3-ական միավորով կիսում են 1-2-րդ տեղերը:Ընդ որում այսօր տեղի ունենալիք 4-րդ տուրում այս շախմատիստները հանդիպելու են միմյանց հետ:

3-րդ տուրում հայազգի շախմատիստների մասնակացությամբ հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ ՝

Սարգսյան –Յուրի Կուզուբով, Ուկրաինա՝0,5:0,5:

Մովսիսյան-Սաբինո Բունելլո ,Իտալիա ՝1:0,

Վլադիմիր Խամիտևիչի,Մոլդովա- Մելքումյան՝0:1,

Ալեքսանդր Վուլիեումիեր,Շվեյցարիա- Ջեմյս Թարյան՝0;1,

Զաքի Հարարի ,Անգլիա- Համբարձումովա՝0:1:

Գաբիրել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանն իրենց ակտիվում 2,5-ական միավոր են գրանցել ու 3-21-րդ տեղերը բաժանողների շարքում են, և հետպանդումեն առաջատարններին:

Այսօր տեղի ունենալիք 4-րդ տուրում հայազգի շախմատիստները մրցելու են հետևյալ մրցակիցների հետ՝

Ավիտալ Բուրչովսկի ,Իսրայել -Սարգսյան ,

Լաուրենտ Ֆրեսինեթ,Ֆրանսիա-Մովսիսյան,

Մելքումյան- Մայքլ Ադամս, Անգլիա,

Ջեմյս Թարյան,ԱՄՆ - Մարտին Զունսանդ, Գերմնիա,

Համբարձումովա,Ռուսաստան-Տիչիա Գարա, Հունգարիա:

Մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա հոկտեմբերի 11-ին:

Նույն շարքից