Ֆեյսբուք 

Այս հուշարձանը մեր ժողովրդի հերոսության շարունակականության յուրովի ապացույցն է. Տարոն Մարգարյան

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Դավթաշեն վարչական շրջանում պատիվ եմ ունեցել մասնակցելու Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի հանդիսավոր բացմանը: Հուշարձան, որն իր մեջ մեծ խորհուրդ ունի. Արցախյան ազատամարտին հարյուրավոր դավթաշենցիներ են մասնակցել ու նրանցից շատերն են հերոսացել:

Այս հուշարձանը մեր ժողովրդի հերոսության շարունակականության յուրովի ապացույցն է, որ յուրաքանչյուր այցելու այս տարածքում հպարտանա մեր հերոսական ժողովրդի զավակներով:

Նույն շարքից