ՀՀ ամենաշիտակ քաղաքական գործիչ Արթուր Բաղդասարյանը Ֆեսսբուքում հանդես է գալիս Իսկուհի անվան տակ։ Ինչևէ, ես Իսկուհուն կպատասխանեմ, դիմելով նրան իր իրական՝ Արթուր անունով։ Բանն այն է, պարոն Արթուր Բաղդասարյան, որ դուք երբեմն ընկնում եք երազանքների, ավելի շուտ, անուրջների գիրկը։ Պարոն Բաղդասարյան, երբ երկնքից վերադառնաք երկիր մոլորակ, կմտաբերեք, որ ես երբեք ձեզանից աշխատանք չեմ ուզել, նույնիսկ կարող եմ ինքս աշխատանք առաջարկել ձեզ։
Պարոն Բաղդասարյան, գուցե փոխեք գործազուրկի ձեր կարգավիճակը և նորմալ աշխատանք գտնեք Անալիտիկ կենտրոնում։ Վերջապես սեփական քրտինքով գոնե փող կվաստակեք ու կփորձեք փակել ձեր կողմից բազմիցս խաբված մարդկանց աշխատավարձային պարտքերը։
Ի դեպ, պարոն Իսկուհի..... կներեք Արթուր, ձեր աշխատողները բոլոր առիթներով և բոլոր հնարավոր վայրերում տրտնջում են, որ աշխատավարձի երես վաղուց չեն տեսել։ Եթե այսպես շարունակեք, ձեզանով կսկսի հետաքրքրվել ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը և ձեր նկատմամբ կսկսվեն «քաղաքական հալածանքներ»։
Լավ մնացեք, պարոն Բաղդասարյան, գունավոր երազները իհարկե գեղեցիկ են, բայց հիշեք՝ դրանք միայն երազներ են և իրականության հետ կապ չունեն։ Հուսամ՝ իմ այս խորհուրդը կօգնի ձեզ վերջապես գտնել ձեր տեղը ՀՀ քաղաքական դաշտում։
Իսկ մենք դեռ կհանդիպենք մեր կայքի ու թերթի էջերում։))))
