Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում 30 երկրի 350 մարզիկների մասնակացությամբ անցկացվող 2015թ. սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնություններում հայ մարզիկներն ավարտեցին մրցելույթները` վաստակելով ևս երկու մեդալ:
Բրոնզե պարգևների արժանացան պատանիների մրցաշարում ելույթ ունեցած 87 կգ քաշային Գրիգոր Սահակյանը և երիտասարդների մրցապայքարի մասնակից՝ 100 կգ քաշային Գառնիկ Սարոյանը:
Հիշեցնենք, որ մրցումային 2-րդ օրը բրոնզ էր նվաճել նաև պատանիների մրցաշարում 52 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Սարգսյանը, իսկ1-ին օրը պատանիների առաջնությունում ելույթ ունեցած Էդմոն Մանուկյանը /48 կգ/ և Դանիել Գաբրիելյանը /60կգ/ տանուլ էին տվել միայն եզրափակիչ գոտեմարտերը և արժանացել էին աշխահի փոխչեմպիոնի տիտղոսին ու պարգևատրվել էին արծաթե մեդալով:
Այնպես, որ Ռիգայում մարզաձևի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի ու 2 մարզիչների ղեկավարությամբ հանդես եկած ՀՀ պատվիրակության 13 մարզիկներից 5-ին հաջողվեց դառնալ մրցանակակիր: Հայաստանի սամբիստները Լատիայի մյյրքաղաքում ընդհանուր առմամբ նվաճեցին 2արծաթե և 3 բրոնզե մեդալ:
Երեկ մրցումների եզրափակիչ օրը սքյուքահայ սամբիստները կրկին անմասն չմնացին խաղարկվող պարգևներից: Այսպես, պատանիների առաջությունում 56կգ քաշային կարգում Ռուսաստանի ընտրանին ներկայացրած Վլադիրմիր Մնացականյանը հասավ եզրափակիչ ու միյան այստեղ զիջելով ադրբեջանցի Նարիման Ահմադովին դարձավ աշխարհի փոխչեմպիոն ու արժանացավ արծաթե մեդալի: Երիտասարդների մրցումներում 57կգ քաշային կարգում ՌԴ-ի պատվիրակ Արկադի Գևորգյանը բրոնզե մեդալ նվաճեց:
Հիշեցնենք, որ մինչ այդ սփյուքահայ սամբիստներից Ռուսաստանի հավաքականում ընդգրկված Կրասնոդարի երկրամասի պատվիրակներից երկուսը՝ Էդուարդ Մուրադյանը(48կգ) և Ռուդոլֆ Յավրումյանը(52կգ) այս ստուգատեսում հռչակվեցին աշխարհի չեմպիոն, իսկ երիտասարդների մրցաշարում ելույթ ունեցած մոսկվացի Գելա Ամարյանը գրավեց 3-րդ տեղն ու իր ակտիվում գրանցեց բրոնզե մեդալ:
ՌԴ-ի հավաքականին հայազգի սամբիստները ընդհանուր առմամբ պարգևեցին 2 ոսկե, 1 արծաթե ու 2 բրոնզե մեդալ: