Սպորտ Ֆեյսբուք 

ՀՖՖ. Նպատակահարմար չենք համարում մեկնաբանել Ալբանիայի հետ խաղի շուրջ լուրերը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առայժմ պատրաստ չէ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ Ալբանիայի հավաքականը կաշառել է Հայաստանի ազգային հավաքականի չորս խաղացողի՝ Եվրո-2016-ի խմբային փուլի վերջին խաղում:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մոտ ժամանակներս պաշտոնապես կներկայացնի իր տեսակետն այս թեմայի վերաբերյալ: Ներկա պահին ՀՖՖ-ն նպատակահարմար չի գտնում մեկնաբանել այդ լուրերը», նշված է ՀՖՖ-ի նամակում, որը հասցեագրվել է ռուսական Спорт-Экспресс-ին:

Հիշեցնենք, որ այդ խաղում Ալբանիան Հայաստանի հավաքականին հաղթեց 3:0 հաշվով և առաջին անգամ իր պատմության մեջ նվաճեց Եվրոպայի առաջնության ուղեգիր:

Նույն շարքից