Ֆեյսբուք 

Ես ինքս ներողությում եմ խնդրում Լուսինե Սահակյանից և Երվանդ Վարոսյանից, կատարվածի համար

Երբեմն զարմանում եմ, որ զարմանում եմ: Այսպես, համառորեն եւ ակտիվորեն որոշ մարդիկ քննարկում են ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Երվանդ Վարոսյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը: Միջադեպի վերաբերյալ կարդալով հրապարակումները, որպես հայ տղա վստահաբար կարող եմ ասել, որ Երվանդ Վարոսյանը ճիշտ է վարվել, եւ կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք այդ կերպ կվարվեր: Սակայն բնավ փաստաբանին պաշտպանելու կարիք չունեմ, այն պարզ պատճառով, որ Երվանդ Վարոսյանը պաշտպանության կարիք չունի, որովեհց եւ Ճիշտ է արել: Հիշյալ գործը բառիս բուն իմաստով սարքված է, եւ ավելին կարգապահական վարույթ հարուցելը պատվեր է, որը կատարվել է ՀՀ փաստաբանների պալատի ղեկավար անձանց, եւ նրանց ենթականներից մի քանիսի ձեռամբ:
Ինչպես հայտնի է մեկ այլ հրապարակման հետ կապված եւս Վարոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Ցավոք, այդ ամենում ակամայից ես եւս ունեմ մեղքի բաժինը: Երվանդ Վարոսյանի ու Լուսինե Սահակյանի գործունեությունը վատ տեսանկյունից ներկայացնող երկու հոդվածների հեղինակը, որոնք տեղադրվել էին կայքում, եղել է փաստաբանների պալատից: Դրանք պալատի խոսնակ Հայկ Հակոբյանն է ուղարկել, իր ղեկավար Արա Զոհրաբյանի հետ համաձայնեցնելուց հետո, և նրա խնդրանքով դրանք տեղադրվել են կայքում, որից հետո Արա Զոհրաբյանի հրահանգով կարգապահական վարույթ է հարուցվել Երվանդ Վարոսյանի նկատմամբ: Այլ կերպ ասած իմ <ընկերն> օգտագործել է իմ վստահությունը եւ իր ղեկավարի հետ այդ փաստն օգտագործել փաստաբանների դեմ:
Ես ինքս ներողությում եմ խնդրում Լուսինե Սահակյանից և Երվանդ Վարոսյանից, կատարվածի համար: Ինչ վերաբերում է Արա Զոհրաբյանի, եւ Հայկ Հակոբյանի գործողություններին, ապա վստահ եմ, որ մի քանի լրագրողներ եւս տուժել են: Իմ պարտքը համարեցի տեղեկացնել կատարվածի մասին: Ընդ որում ունեմ նաև տեղեկություններ առ այն, որ փաստաբանների պալատի ղեկավարության նման գործելաոճից տուժել են նաև այլ փաստաբաններ, մասնավորապես` Նիկոլայ Բաղդասարյանը:

Նույն շարքից