ԼՐԱԳՐՈՂ ՓԱՅԼԱԿԸ
Իմ «ընկեր» Փայլակ Ֆահրադյանը, այսօր մի մեծ «բացահայտում» արեց։ Չնայած բացահայտում բառը կարող էի մեկ իմաստով առանց չակերտների նշել, որովհետև առնվազն ինձ համար բացահայտվեց իր իրական «լրագրողական» կերպարը։
Սկսեմ նրանից, այո, ես կապ ունեմ 30.07.2015թ. «Ո՞րն է այն շարժառիթը, որ ստիպում է նախկին ամբաստանյալին պատժել իրեն պաշտպանած հանրային պաշտպանին» (http://xnews.am/arm/news.php?id=8262) հոդվածի հետ և եթե կարդաք այդ հոդվածը կտեսնեք, որ փորձել եմ իրական պատմությունը ներկայացնել ինչպես հանրային պաշտպանի, այնպես էլ մյուս կողմի խոսքերով (մյուս կողմին զանգում էր անձամբ Փայլակ Ֆահրադյանը, որը սակայն հեռախոս չէր վերցնում)։
Իսկ թե ինչու, մեր պարոն Ֆահրադյանը, կհաստատի, որ վերոհիշյալ հոդվածի պատճառը Երվանդ Վարոսյանի և Լուսինե Սահակյանի կողմից նախաձեռնված 24.07.2015թ. հրապարակված «Պաշտպանը համաձայնել է, որ չհրապարակվի պաշտպանյալին արդարացնող ցուցմունքը՝ պաշտպանյալը բողոք է ներկայացրել նախկին պաշտպանի դեմ» (http://www.pastinfo.am/hy/node/75224) հոդվածն էր, որով ուղղակի ցեխ էին շպրտել հանրային պաշտպանի գրասենյակի վրա։
Որպես փաստաբանների պալատի մամուլի խոսնակ ինձ համար կարևոր է հանրային պաշտպանի գրասենյակի կայացումը, և եթե փաստաբանը հրապարակային վարկաբեկում է այն, ես փորձել եմ իրականությունը պարզել և ներկայացնել հասարակությանը։
Ինչ վերաբերում է փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի տեղյակ լինելուն, հոդվածը պատրաստ լինելուց հետո եմ միայն տեղեկացրել նրան, որ հանրային պաշտպանի գրասենյակի դեմ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի նախաձեռնած հոդվածի վերաբերյալ ցանկանում եմ ներկայացնել երկու կողմերի դիրքորոշումը։
Ի դեպ, փաստաբան Երվանդ Վարոսյանի նկատմամբ վերոհիշյալ հրապարակումների հիման վրա կարգապահական վարույթ չի հարուցվել։
Իսկ թե ինչ մոտիվներ ունի Փայլակ Փահրադյանը, նախորդ նյութը տպագրելու և ներկայումս լրիվ հակառակ նյութ տեղադրելու մեջ, երևի ազնվություն կունենա ինքը կասի։
Իսկ թե ինչի է Լուսինե Սահակյանը զայրացած հանրային պաշտպանի գրասենյակի վրա, երևի թե ազնվություն կունենա ինքը կասի։