Նախօրեին Բեռլինում ավարտված շախմատի կայծակնային խաղի աշխարհի առաջնության մասնակիցների մեծ մասը մրցաշարի ավարտից անմիջապես հետո ուղևորվում են Մակեդոնիա, ուր վաղը՝ հոկտեմբերի 17-ին այդ երկրի մայրաքաղաք Սկոպիյեում մեկնարկելու է շախմատի ակումբային թիմերի չեմպիոնների Եվրոպայի գավաթի խաղարկությունը:
Սկոպիյե կուղևորվեն նաև Հայաստանի առաջատար շախմատիստներից երկուսը՝ Լևոն Արոնյանն , ով պաշտպանելու է ռուսական <Սիբիր>թիմի մարզական պատիվը, և Լիլիթ Մկրտչյանն, ով ելույթ է ունենալու կանանց ռուսական <Ուգրա> թիմի կազմում:
Նկատենք, որ այս ստուգատեսում ժամանակին բավական մեծ հաջողություններ արձանագրած Հայաստանի թիմերը , վերջին տարիներին չեն մասնակցում կարևորագույն ակումբային այս մրցաշարին:
Տղամարդկանց մրցաշարում պատվավոր մրցանակը վիճակելու են 22 երկրի 48թիմեր: Առավել մեծաքանակ՝ 4 թիմով է ներկայանալու Ռուսաստանը: Ուշագրավ է, որ 2-ական թիմով են ներկայանալու Կոսովոն ու Լյուքսեմբուրգը:
Ընդհանուր առմամբ տղմարդկանց մրցաշարում պատրաստվում են հանդես գալ 46երկրի 348շախմատիստ, այդ թվում 111գրոսմայստեր, 61՝ միջազգային և 62 ՖԻԴԵ-ի վարպետ:
Մրցաշարում ամենաբարձր թիմային միջին անհատական վարկանիշը՝ 2771 ունի Ադբեջանը ներկայացնող ինտերնացիոնալ գերհզոր կազմ ունեցող <Սոկարը>: Աշխարհի յուրատեսակ հավաքական հիշեցնող այս թիմում ընդգրկվել են՝ Կարուանան (ԱՄՆ), Տոպալով (Բուլղարիա), Անիշ Գրինին (Հոլանդիա), Ադամսը (Անգլիա), ու 4ադրբեջանցի շախմատիստներ՝ Ռաջաբովը, Մամեդյարովը, Մամեդովն ու Սաֆարլին:
Թիմային միջին անհատական վարակիշով (2752) երկրորդը Ռուսաստանը ներկայացնող <Սիբիրն> է, որն ևս ստուգատեսի գլխավոր ֆավորիտներից մեկն է համարվում: Այս թիմում Արոնյանի թիմակիցներ են ռուսաստանցիներ ՝ Կրամնիկը, Գրիշչուկը, Կորոբովը, Բոչարովն, ինչպես նաև չինացիներ՝ Վան Յուն, ու Չաո Լին:
Կանանց մրցաշարում հանդես են գալու 9երկրի 12 թիմեր ,որոնց կազմերում ընդգրկված են ընդհանուր առմամբ 17 երկրի 57 շախմատիստուհի, այդ թվում 27 գրոսմայստեր , 8-ը միազգային և 5-ը՝ ՖԻԴԵ-ի վարպետ:
Այստեղ ևս առավել մեծաքանակ ՝ 3թիմով է ներկայանալու Ռուսաստանը: Այս երկիրը ներկայացնող <Ուգրա> թիմում Լիլիթ Մկրտչյանի թիմակիցները են Աննա Ուշենինաա (Ուկրաինա) ,և ռուսաստանցիներ ՝ Նատալյա Պոգոնինան, Մարիա Գուսևան ու Բայրա Կովանովան:
Ռուսաստանի պատվիրակ Սանկտ Պետերբուրգի կանանց թիմում ընդգրկված է նաև այս քաղաքի հայտնի ու փորձառու շախմատիստուհիներից մեկը , միջազգային վարպետ Ալինա Բալայանն, ում թիմակիցներ են գրոսմայստեր Անաստասիա Բոդնարուկը ,միջազգային վարպետ Եվգենյա Օվոդը ,ՖԻԴԵ-ի վարպետ Դինա Բելենկայան, և ԿարինաԱզիովան:
Նկատենոք, որ Լիլիթի ու Ալինայի թիմերը թիմային միջին անհատական վարկանիշով 12թիմերի մեջ զբաղեցնում են 4 -րդ և 5-րդ տեղերը: Իսկ մրցաշարի էլո ֆավորիտը` 2510 միջին անհատական վարկանիշով Վրաստանը ներկայացնող <Նոնա> թիմն է ,որի կազմում ընդգրկված են վրացի հայտնի ՝գրոսմայստերներ ՝ Նանա Ձագնիձեն, Բելա Խոթենաշվիլին, Նինո Բացիաշվիլին, Լեյա Ջավախաշվիլին, ու միջազգային վարպետ Միրանդա Միքաձեն:
Շվեյցարական մրցակարգով ՝ 7- տուրով ընթանալիք այս ստուգատեսում 1-ին տուրի հանդիպումները կայանալու են հոկտեմբերի 18-ին , իսկ եզրափակիչ ՝ 7-րդ տուրինը ՝ հոկտեմբերի 24-ին: