Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը կավարտվի հաջորդ տարի: Այդ մասին հայտնել է Թուրքիայի առևտրի ու մաքսային հարցերի նախարար Ջենափ Աշչըն:
«Այս պահին Թուրքիայի տարածքում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վերջին թունելներն են կառուցվում»,- նշել է նախարարը: