Միջազգային Տնտեսություն 

Նավթի գների անկման հետեւանքով արաբական երկրները զրկվում են շահույթի հիմնական աղբյուրից

Քուվեյթը կորցրել է եկամուտների մոտ 60 տոկոսը նավթի գների անկման պատճառով: Այս մասին երեքշաբթի օրը Ազգային ժողովի հերթական նստաշրջանի բացման ժամանակ հայտարարել է երկրի էմիր, շեյխ Սաբահ էլ-Ահմեդ էլ-Ջաբեր աս-Սաբահը, գրում է TASS-ը:

«Նավթի գների նվազումը համաշխարհային շուկայում հանգեցրել է Քուվեյթի պետբյուջե մուտքերի 60 տոկոսի կրճատմանը»,- ասել է նա:

Էմիրի խոսքերով` անհրաժեշտ է ամենակարճ ժամկետում արտակարգ միջոցներ ձեռնարկել տնտեսական բարեփոխումներ անցկացնելու համար, այդ թվում` կրճատել պետական ծախսերը:

Նույն շարքից