Մշակույթ Ֆեյսբուք 

Արամ Խաչատուրյանն ու Ռոզի Արմենը՝ կես դար առաջ (լուսանկար)

Արամ Խաչատուրյանն ու Ռոզի Արմենը՝ կես դար առաջ... Ֆրանսահայ ճանաչված երգչուհի Ռոզի Արմենի 1965 թվականին Մոսկվայում կազմակերպված համերգները աննախադեպ արձագանքի էին արժանացել: Այնքան մեծ էր եղել երիտասարդ հայ երգչուհու հաջողությունը (1965-ին նա տակավին 20 տարեկան էր), որ նախատեսված 12 համերգների փոխարեն՝ Ռոզի Արմենը տվել էր 28 համերգ, իսկ սովետական «Մելոդիա» ձայնագրման ստուդիան թողարկել էր նրա կատարումների ձայնասկավառակը:

Այդ ժամանակ էր, որ Արամ Խաչատուրյանը հատուկ Ռոզի Արմենին նվիրեց իր թերևս լավագույն երգերից մեկը՝ «Գարուն Երևան»-ը՝ գրված բանաստեղծ Աշոտ Գրաշու խոսքերի հիման վրա: Այդ երգը միանգամից շատ սիրված ու ընդունված դարձավ Հայաստանում և մինչ օրս դասվում է Երևանին ձոնված լավագույն երգերի շարքին:

Նույն շարքից