2015-ի երրորդ եռամսյակի արդյունքներով՝ ԱՄՆ ՀՆԱ-ն ավելացել է 1․5%-ով: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով ԱՄՆ առևտրի դեպարտամենտի տնտեսական վերլուծության բյուրոյի հաղորդագրությանը: Երկրորդ եռմասյակն ավարտվել է 3․9% ցուցանիշով: Այդպիսով՝ տնտեսական աճի տեմպը նվազել է 2․6 անգամ:
Հրապարակված գնահատականը նախնական է: Տնտեսական վերլուծության բյուրոն երկու անգամ այն կճշտի: Հաջորդ ստուգումը կլինի նոյեմբերի 24-ին: