Առաջարկում եմ Ֆինլանդիայի օրինակով Հայաստանում տարին մեկ նշել «ձախողումների օրը»: Այդ օրը Հայաստանի ամենահաջողակ մարդիկ թող հավաքվեն և լսարանի առաջ պատմեն իրենց կյանքում թույլ տված ամենամեծ սխալները, որպեսզի մենք չկրկնենք դրանք, թե չէ գլուխ գովալու ու հաղթանակ տոնելու մեջ դառել ենք աշխարհի առաջատարը, ու ստեղ են ասել. «Պատմության լավագույն դասն այն է, որ ոչ ոք պատմությունից դաս չի քաղում» կամ էլ «իրա անցյալից էն մարդնա շատ գլուխ գովում, ով ներկայի հետ կապված լուրջ խնդիրներ ունի»:
Ի դեպ՝ 95 տարի առաջ էս օրը, լինելով թշնամուց առավել, Կարսը մի քանի ժամում ձրի հանձնեցինք: Բայց ո՞վ ա հիշում։
Կարելի է հետևել Ֆինլանդիայի օրինակին և ՀՀ-ում տարին մեկ նշել «ձախողումների օրը»