Ֆեյսբուք Տնտեսություն 

Անհաջող տնտեսական տարի ԱՊՀ-ում

Ֆինանսական շուկայի տատանումները, ռուբլու արժեզրկումը և ՌԴ-ի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները չէին կարող իրենց ազդեցությունը չթողնել ԱՊՀ տարածքի երկների տնտեսությունների վրա:

Վիճակագրական ծառայությունն արդեն ներկայացրել է երրորդ եռամսյակի կտրվածքով նախնական մակրոտնտեսական ցուցանիշները, որտեղ տեսնում ենք, որ Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալները անկում են գրանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 20%-ով:

Այն կրճատվել է հիմնականում ներմուծման ծավալների կրճատման պատճառով՝ 26,6%-ով, իսկ արտահանումը կրճատվել է 0,9%-ով:

Այս բացասական ցուցանիշը ռուսական ռուբլու արժեզրկման հետևանքն է, որի արդյունքում ոչ միայն զգալիորեն կրճատվել են տրանսֆերտները, այլ նաև ընկել է ՌԴ-ի բնակչության գնողունակությունը: Հենց վերջինի հետևանքով կրճատվել է հայկական ապրանքների արտահանումը ռուսական շուկա:

Որպես այլընտրանք, ՀՀ-ն այդ անկումը փոխհատուցել է պղնձի խտանյութի արտահանման ծավալների զգալի ավելացմամբ՝ դեպի ԵՄ և Չինաստան: Ներքին առևտրի կրճատումը ուղակիորեն կապ ունի տրանսֆերտների կրճատման հետ:

Անդրադառնալով ԱՊՀ այլ պետություններին, մետք է նշել, որ բացասական ցուցանիշ է գրանցել նաև Վրաստանը, որտեղ
արտաքին առևտրաշրջառանության ծավալները նվազել են
12,8%-ով: Ներմուծումը նվազել է 9%-ով, իսկ արտահանման ծավալները կրճատվել են 23,6%-ով:

Բացասական ցուցանիշ է գրանցել նաև Ադրբեջանը, որտեղ տարվա առաջին երեք եռամսյակում արտաքին առևտրաշրջանառության ծավալները նախորդ տարվա նույն ժամանակ

Նույն շարքից