Բիզնես Մամուլի տեսություն 

Ս. Ալեքսանյանին պատկանող ընկերությունում աղբանոցից բերված շշերն են լվացել և օղի լցրել.«Հրապարակ»

analitik.am

«Հանգամանքների բերումով ծանոթացա 48-ամյա Մարինեի հետ։ Սոցիալական կարիքներից դրդված՝ լքել էր հեռավոր մարզերից մեկն ու տեղափոխվել Երևան այն հույսով, որ մայրաքաղաքում աշխատանք գտնելու խնդիր չի ունենա։ Եվ չէր սխալվել։ Աշխատանքի էր տեղավորվել ՀՀ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունում, որպես շշեր լվացող։
Երբ զարմացած հարցրի, թե ինչ շշերի մասին է խոսքը, ավելի զարմացած պատասխանեց. «Արաղի շշերի, զիբիլանոցներից հավաքած շշեր էինք լվանում, որ մեջը արաղ լցվեր։ էնքան կեղտոտ էին, որ կեղտը հանելու համար դանակով էինք քերում։ Խոզանակներ էլ ունեինք, դրանցով էլ շշերի մեջն էինք մաքրում»։

Կնոջ պատմելով, օղու շշերը լվացքատուն էին բերում կամ աղբանոցներից, կամ շրջիկ շշահավաքների միջոցով։ Իրենց սովոր աչքն արդեն կարողանում էր աղբավայրերից իրենց հասած շշերը տարբերել շշահավաքների միջոցով բերվածներից։ «Աղբանոցից բերվածների մեջ շատ էին մազութոտ ու տավուտոտները, որոնցից ազատվելու համար մաքրող ինչ միջոց ասես օգտագործում էինք։ Շշերը պիտի փայլեին, եթե մի աննշան կետ լիներ վրան, հետ էին ուղարկում՝ կրկնակի լվանալու համար»։

Հարցին, թե «Ալեքս Գրիգի» բոլոր օղիներն են շշալցվում աղբավայրերից հավաքված տարաների մեջ, կինը միամիտ անկեղծությամբ պատասխանեց. «Հա, բայց ի՞նչ կա դրա մեջ։ Նենց չէր, որ ամբողջ արաղը դրանց մեջ էին լցնում։ Իրանք Ռուսաստանից թե որտեղից շշեր ստանում էին, բայց քանի որ դրանք չէին հերիքում, մեր լվացածներն էին օգտագործում։ Լավ էր, էլի, օրական 15 հազար դրամ էի ստանում։ Ափսոս, էդ ցեխը փակվեց...»։ Իսկ թե ինչու «ցեխը» փակվեց, գործազուրկ դարձած կինը պատասխանեց. «Արաղի վաճառքը քչացավ։ Չգիտեմ որն է պատճառը, բայց Լֆիկի արաղներն էլ չեն խմում»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից