Մամուլի տեսություն 

Թևան Պողոսյան-ճանապարհային ոստիկանություն «հակամարտությունը» շարունակվում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի և ՀՀ ճանապարհային ոստիկանության «հակամարտությունը» շարունակվում է:

«Ժողովուրդ»-ը դեռեւս 2014 հոկտեմբերին գրել էր, որ ՃՈ-ն տուգանել է Թևան Պողոսյանին և դատական կարգով փորձում է նրանից գանձել 50 հազար դրամ: Պատգամավորն իր հերթին հակընդդեմ հայց էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ պահանջելով վերացնել իր նկատմամբ կայացրած ակտը: Պողոսյանը պնդում է, որ ՃՈ իրեն տուգանելու համար պետք է ստանար ԱԺ համաձայնությունը: Հոկտեմբերի 30-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը պատգամավորի հայցը վարույթ է ընդունել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից