Բիզնես Մշակույթ Տնտեսություն 

Սթիվ Ջոբսի մասին նոր ֆիլմի ձախողումը

analitik.am

Apple ընկերության համահիմնադիր ու նախկին գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսի մասին նոր ֆիլմն աժիոտաժ չի առաջացրել ԱՄՆ-ում, գրում է marketwatch-ը: Այն վարձույթում մնացել է ԱՄՆ-ի միայն մի քանի հարյուր կինոթատրոններում։

Box Office Mojo-ի հաղորդմամբ՝ դրանց թիվը նվազել է մինչև 421-ի, ուր դեռ ցուցադրում են Ջոբսի մասին նոր ֆիլմը։ Մինչդեռ պլանավորված էր ֆիլմը ցուցադրել 2072 կինոթատրոնում։

Ներկա դրությամբ Մայքլ Ֆասբենդերի գլխավոր դերակատարությամբ «Սթիվ Ջոբս» կենսագրական դրաման վաստակել է 16 միլիոն դոլարից քիչ ավելի, և դա այն դեպքում, երբ նրա բյուջեն կազմել է 30 միլիոն դոլար՝ չհաշված մարքեթինգի ու տարածման վրա կատարված ծախսերը։ Այն վարձույթում հայտնվել է հոկտեմբերի սկզբին։

Նույն շարքից