Ռուսաստանը պաշտոնապես հայտարարեց, որ հոկտեմբերի 31 ին Եգիպտոսի օդային տարածքում կործանված ռուսական ինքնաթիռը պայթեցվել է: Այս երկրի հատուկ ծառայությունները սկսել են գործողություն, որի նպատակն է սպանված կամ կենդանի հայտնաբերել օդանավում ռումբ տեղադրած անձանց, ու այդ նպատակի համար ռեկորդային գումար են խոստացել այն մարդուն, ով օգտակար տեղեկություն կհաղորդի ահաբեկիչների գտնվելու վայրի մասին: Խոսքը 50մլն ամերիկյան դոլարի մասին է:
Նման գլխագին դեռևս երբեք չի առաջարկվել և ոչ մի երկրի կողմից: Ընդհանրապես ցանկացած պետության հատուկ ծառայությունների համար պատվի հարց է նման դեպքերում մեղավորներին հայտնաբերելը, թերևս այս առումով ամենահաջողվածը իսրայելական հետախուզությունն է, որին հաջողվել է աշխարհի տարբեր հատվածներում հայտնաբերել և ոչնչացնել երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հոլոքոստի կազմակերպիչ շատ նացիստների, ինչպես նաև հետագա տարիներին ու մինչև այսօր՝ տարբեր ահաբեկիչների: Այս առումով ասելիք ունենք նաև մենք, երբ հայկական սփյուռքը հայտնաբերեց և ոչնչացրեց ցեղասպանության կազմակերպիչներին, ինչպես նաև իրականացրեց այլ գործողություններ հետագա տարիներին: Ինչ վերաբերում է այս ասպարեզում ռուսական փորձին, ապա կարելի է նմանատիպ գործողություններից առանձնացնել հետևյալները.
1. 2002թ ի մայիսի 9 ին Կասպիսկում ընթացող զինվորական շքերթի ժամանակ իրականացվեց ահաբեկչական հարձակում, որը ինչպես հետագայում պարզվեց, կազմակերպվել էր Ռ. Խալիլովի կողմից: Վերջինիս նկատմամբ հայտարարված որսն արդյունք տվեց 2007թ ին, երբ հատուկ գործողության ընթացքում վերջինս ոչնչացվեց:
2.2002թ ին ահաբեկիչները գերի վերցրին Նորդ Օստ թատրոնում գտնվող հարյուրավոր խաղաղ բնակիչների: Հատուկ գործողութան ընթացքում ներսում գտնվող բոլոր ահաբեկիչները սպանվեցին, բայց կազմակերպիչին՝ Ասլան Մասխադովին հաջողվեց ոչնչացնել միայն 2005թ-ի մարտին, երբ ռուսական զորքը հատուկ գործողություն իրականացրեց Դաղստանի գյուղերց մեկում:
3.2004թ ի սեպտեմբերի 1 ին Բեսլան քաղաքում ահաբեկիչները գերի վերցրին դպրոցում այդ պահին գտնվող հարյուրավոր մարդկանց, երկուստեք եղան բազմաթիվ զոհեր և գործողությանը մասնակից բոլոր ահաբեկիչները սպանվեցին գրոհի ժամանակ, իսկ ահաբեկչության կազմակերպիչ Շամիլ Բասաևը սպանվեց 2 տարի անց՝ 2006թ ին հունիս ամսին՝ ռուսական հատուկ ծառայությունների կազմակերպած օպերացիայի արդյունքում
4. 2004թ ին Մոսկվայի մետրոյի պայթունը կազմակերպած և իրականացրած երեք ահաբեկիչներին հաջողվել է ձերբակալել և դատապարտել ցմահ ազատազրկման։
5. 2010թ մարտի 29 ին Մոսկվայի մետրոյում կազմակերպվեց ևս մեկ ահաբեկչություն, երբ մահապարտ 3 ահաբեկիչներ պայթեցրին իրենց: Այս գործողությունը կազմակերպած Մուհամեդ Վաբադովը սպանվեց 6 ամիս անց՝ հատուկ գործողության արդյունքում:
Հ.Գ մնում է հաջողություն մաղթել ռուսներին այս անգամ ևս։