Տնտեսություն 

2013թ-ից առ այսօր ՀՀ-ում գործունեությունը դադարեցրել է ձկնարտադրությամբ զբաղվող առնվազն 85 տնտեսություն. ՀԿ նախագահ

2013թ-ից առ այսօր ՀՀ-ում գործունեությունը դադարեցրել է ձկնարտադրությամբ զբաղվող առնվազն 85 տնտեսություն, ևս 25-ը ներկայումս փակման եզրին են կանգնած։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը։

«Պատճառը մեկն է՝ ծայրահեղ տնտեսական և վարկային պարտավորությունների դեմ ունեցած իրենց անկարողությունը։ Սպասում ենք, որ կրկին տնտեսություններ կփակվեն ու ցավալին այն է, որ չկա որևէ մեկը, որ օգնության ձեռք կմեկնի այս տնտեսություններին։ Օրինակ, Եվրոպայում, երբ մի տնտեսություն ֆինանսական խնդիրներ է ունենում, պետական բոլոր կառույցները օգնության են հասնում, ուսումնասիրում են պատճառները և խորհրդատվություն են տալիս նրան։ Մեզ մոտ տնտեսվարողը միայնակ է մնում իր խնդիրների հետ»,- ասաց նա։

Հարցին, թե նույն երկու տարիների ընթացքում որքան նոր ձկնարտադրող տնտեսություն է բացվել, պատասխանեց, որ իր տվյալներով 8, որոնցից 5-ի ղեկավարների հետ ինքն անձամբ խոսել է  տեղեկացել, որ ցանկանում են վաճառել իրենց բիզնեսը։

«Նրանք դժգոհ են այդ բիզնեսը սկսելու իրենց որոշումից, քանի որ Եվրոպայից Հայաստան մտնող կերը թանկ է: Բացի այդ, վարկերի տակ են ու չեն կարողանում զարգացնել բիզնեսը»,- ասաց նա։

Նույն շարքից