‹‹Անալիտիկ›› մամուլի ակումբում հյուրընկալված ՀՀ ԱՎԾ աշխատակազմի Աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանն անդրադարձավ աշխատանքային շուկայում այս պահին առկա խնդիրներին ու վիճակագրական տվյալներին:
Բանախոսի փոխանցմամբ դեռևս 2015 թվականի արդյուքները ամբողջությամբ պատրաստ չեն, այն թերևս պատրաստ կլինի մարտի վերջին: Քանի որ տվյալներն ամբողջապես հնարավոր չէ ներկայացնել, ուստի մասնագետը նշեց, որ ‹‹Այս պահի դրությամբ՝ ունենք 2014-ի տվյալները և 2015 թվականի միայն առաջին 3 եռամսյակների տվյալները»:
Աշխատանքի շուկայում աշխատունակ տարիքը հաշվվում է ոչ թե օրենքով սահմանված տարիքային խումբը, այլ 15-75 տարեկանի սանդղակը: 2015 թվականի դրությամբ, աշխատունակ բնակչության 64 տոկոսն ունի աշխատանք, իսկ 37-ը՝ գործազուրկներն են: Նախորդ տարիների համեմատ՝ գործազրկությունը համեմատաբար նվազել է:
«Պետք է նշեմ, որ յուրաքանչյուր տարվա երրորդ եռամսյակում գյուղատնտեսությունն ակտիվանում է, ուստի սրա հետ պայմանավորված էլ ակտիվանում է աշխատանքային շուկան»,- ասաց Լուսինե Քալանթարյանը:
2014 թվականի հետազոտությունների արդյուքներով` գործազուրկների մեծ մասը միջին մասնագիտական կրթությամբ կանայք են: Համեմատելով 2014 -2015 թթ-ը՝ մասնագետները դրական տեղաշարժ են նկատում. եթե 2014 թվականի գործազուրկների թիվը կազմել է 238 600 մարդ, ապա՝ 2015-ի նույն եռամսյակում՝ այդ թիվը նվազել է հասելով 219 700-ի:
Ամփոփելով խոսքը՝ Լ.Քալանթարյանը նշեց, որ այս պահին բնակչության 52 տոկոսը աշխատանք ունի, իսկ 37 –ը չունի կամ պարզապես չի փնտրում: Աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեն բանվորական աշխատանքի կարիք ունեցողները, ապա՝ օպերատորները, սարքավորումներով աշխատողները, գյուղատնտեսությամբ զբաղվողները:
Երկրորդ խմբում բարձր որակավորում ունեցող մասնագետներն են, գրեթե 15 տոկոս, իսկ ահա աշխատանք ունեցող անձանց 10 տոկոսը կազմում են սպասարկման ոլորտում աշխատողները: Ամենացածր տոկոսը ղեկավարման ոլոտում աշխատուժինն է՝ ընդամենը 6-7 տոկոս, որոնք աշխատում են թե պետական և թե մասնավոր տարբեր կառույցներում: