Հայաստանի կառավարությունը կարագացնի արտահանողներին ավելացված արժեքի հարկի վերադարձը (գործող օրենսդրության շրջանակներում) 2015 թվականի առաջին եռամսյակում: Այս մասին կառավարությունը որոշում է կայացրել այսօր՝ փետրվարի 19-ին, իր հերթական նիստում:
Արտահանողներին ԱԱՀ-ի վերադարձի նպատակով 2015 թվականի առաջին եռամսյակի ընթացքում, արտահանողների հայտերի հիման վրա, 4,57 մլրդ դրամի լրացուցիչ բյուջետային հատկացումների անհրաժեշտություն է առաջացել :
Այդ նպատակով անհրաժեշտ գումարը տարեկան ծախսային պլանի 4-րդ եռամսյակից կտեղափոխվի այս եռամսյակ:
Հատկացումների տարեկան չափը չի փոփոխվի: