Սպորտ Ֆեյսբուք 

Մեր հավաքականին մարզիչ պետք չէ, պետք է Յուրի Ջորկաեֆը

analitik.am

Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մարզիչի փնտրտուքները երկար տարիներ դարձել են մեր ֆուտբոլի զարգացման հիմնական խնդիրը:

Հայաստանի հավաքականին ոչ թե հայրենասեր հայ է պետք կամ պրոֆեսիոնալ տեղացի կամ էլ աշխարհահռչակ օտարերկրացի, այլ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ, ով թքած կունենա օլիգարխ լեգիոներների ռոյլս-ռոյլսների և միլիոնավոր դոլար աշխատավարձերի վրա, ով թքած կունանա եվրոպական լիգաներում մեսի-մուսիների հետ ախպերություն անողների վրա: Մեր հավաքականին պետք է ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ, ում կհարգեն բոլորը, ով իր կենսագրությունով հավաքականի բոլոր ժամանակների ֆուտբոլիստների համատեղ վաստակած տիտղոսներից ավելի շատ տիտղոս ունի, ով իր կենսագրությունով հասել է համաշխարհային փառքի` վաստակելով միլիոնավոր դոլարներ, ով կշարունակի նվիրվել իր հայրենիքին: Հավաքականին մարզիչ պետք չէ, 2-3 օրում ֆուտբոլիստ չեն մարզում:

Հավաքականին պետք է Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ՈՒԵՖԱ-ի գավաթակիր, Գավաթակիրների գավաթակիր, Ֆրանսիայի գավաթակիր, լավագույն ռմբարկու, Ֆրանսիայի Պատվո Լեգիոնի շքանշանակիր, Հայաստանի պատվավոր քաղաքացի Յուրի Ջորկաեֆը:

Նույն շարքից