Զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես և Ազատության հրապարակում ոմանք կրկին լուրեր են տարածում մարզերից մայրաքաղաք տանող ճանապարհներին տրանսպորտի տեղաշարժն իբր խոչընդոտելու դեպքերի մասին:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Կրկին հայտարարում ենք, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:Նման հայտարարություններ տարածողներին հորդորում ենք լինել կոնկրետ և խոսել բացառապես փաստերով, հակառակ դեպքում այսպիսի մարտավարությունը կդիտվի որպես բացահայտ ապատեղեկատվություն և մեր քաղաքացիներին թյուրիմացության մեջ գցելու փորձ»,-գրել է պաշտոնյան: