Բիզնես Միջազգային Ֆեյսբուք 

Թուրքիայից Ռուսաստան արտահանող ընկերությունները հայտնվել են խորը ճգնաժամի մեջ

analitik.am

Կիլիկիա Հայաստան ֆեյսբուքյան օգտատերը իր էջում գրում է.

Թուրքիայից Ռուսաստան թարմ բանջարեղեն և միրգ արտահանող և արտադրող ընկերությունները հայտնվել են խորը ճգնաժամի մեջ:
Ադանան համարվում է Թուրքիայում թարմ մրգեր և բանջարեղեն արտադրող թիվ մեկ նահանգը: Հենց Ադանայից էլ սկսվել է արտադրողների և արտահանողների բողոքը, որն ուղղված է Թուրքիայի քաղաքական դաշտին: Ադանայի արտադրողների միության նախագահ Վեդաթ Դելոքեյը հայտարարել է, որ ԱԶԿ-ի վարած ոչ հեռատես արտաքին քաղաքականության պատճառով այսօր թարմ միրգ և բանջարեղեն արտադրող և արտահանող ընկերությունները կանգնել են խորը ճգնաժամի առջև, քանի որ կորցրել են Ռուսաստանի շուկան:
Վեդաթ Դելոքեյը կոչ է անում և խնդրում է, որպեսզի ԱԶԿ-ն մի պահ հետ կանգնի իր պատերազմ հրահրող քաղաքականությունից և մտածի երկրի տնտեսության մասին: Նա նաև ասել է, որ արդեն հազարավոր տոննաներով միրգ և բանջարեղեն դարձել են անպիտան անգամ ներքին շուկայի համար:

Նույն շարքից