IT Ֆեյսբուք 

Հայ-ամերիկյան ստարտափը լավագույն տասնյակում

analitik.am

Ծրագրավորում սովորեցնող ամենամեծ մոբայլ հարթակը համարվող հայ-ամերիկյան SoloLearn ստարտափը ճանաչվել է Սիլիկոնյան հովտի մինչև $10 մլն ֆինանսավորում ունեցող լավագույն 10 ստարտափներից մեկը:

Ըստ Silicon Valley Business Journal-ի, վարկանիշը կազմել է ստարտափ հետազոտություններով զբաղվող Mattermark ընկերությունը:

Վարկանիշի կազմողները նշում են, որ «աճի տեմպերը նշված 10 ստարտափների դեպքում ավելացել են՝ ցույց տալով նախնական հզոր առաջխաղացում»:

Տասնյակը կազմելուց հաշվի են առնվել նաև զբաղվածության աճը, առաջխաղացումը սոցիալական մեդիայում, կայքեր այցելությունները, ինչպես նաև ընկերություններին ներքին հղումները:

Հայ-ամերիկյան ստարտափը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Պետք է ընդգծել, որ այդ ստարտափի արագ աճի գնահատականը ամենաբարձրն է Թոփ 10-ի շրջանակում :

Նույն շարքից