Նոյեմբերի 6-ին Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի մոտակայքում տեղակայված զորամասերից մեկում զինվոր էր սպանվել։ ՊՆ-ն, անդրադառանալով դեպքին, հայտարարել է, թե դեպքն անզգուշության ու զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանք է եղել, սակայն հարազատները չեն հավատում այս վարկածին և պահանջում են փորձաքննություն իրականացնել։ Մահացածի հայրը պահանջում է նաև՝ տղային հուղարկավորեն զինվորական կարգով։
Այս տեսանյութում երևում է, թե ինչպես են սպանված զինծառայողի հարազատները վիճում ՊՆ աշխատակիցների հետ: Հարազատներից մեկը ՊՆ աշխատակցին ասում է. «Մենք ձեզ զինվոր ենք տվել, դուք մեզ դիակ եք վերադարձնում»։ Մթնոլորտի թեժությունն ու լարվածությունն այն աստիճան բարձր է, որ իրավիճակը գնահատելու հասկանալու համար նույնիսկ պարտադիր չէ ադրբեջաներեն հասկանալ:
Անշուշտ, Ադրբեջանի հանրության շրջանում գնալով նվազում է վստահությունը սեփական բանակի և իշխանությունների հանդեպ։ Դրա հիմնական պատճառներից մեկն էլ, թերևս, վերջին տարիներին հարևան երկրի բանակում մարտական և ոչ մարտական կորուստների թվի աճն է։
https://www.youtube.com/watch?v=r-616NTPT1k