Թուրքիայի հարավարևելյան Գազիանթեփ նահանգի Սիրիայի հետ սահմանն այսօր հայտարարվել է «հատուկ անվտանգության գոտի» 15 օր ժամանակով:
Ըստ «հատուկ անվտանգության գոտի» ռեժիմի կանոնակարգի, ժանդարմերիային, ոստիկանական և ռազմական ուժերին լիազորվում է ստուգել և վերահսկել բոլոր մեքենաների տեղաշարջը Սիրիայի հետ սահմանի այդ հատվածում, անհրաժեշտության դեպքում, առանց հրամանատարությանը տեղյակ պահելու, ձեռնարկել պատժիչ գործողություններ ահաբեկիչների նկատմամաբ: Սիրաիայի հետ սահմանի այս հատվածում փակվել են բոլոր անցակետերը, բացառությամբ Քյոփրյուբաթի անցակետի, որը սահմանակից է թուրքական Քարքամիշ քաղաքին:
«Այս միջոցով մենք փակում ենք Ժողովրդական Պաշտպանության Խմբերի (YPG) և Սիրաիայի Դեմոկրատական Միության կուսակցության (PYD) զինված խմբավորումների մուտքը Թուրքիայի քրդաբնակ տարածքներ: Այդ խմբավորումները ոչինչով չեն տարբերվում PKK-ից», - այսօր, դեկտեմբերի11-ին, ասել էԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքմենստան մեկնելուց առաջ: