Ֆեյսբուք 

Ինչու՞ մենք այսօր ունենք Արցախ

Որովհետև միավորվելով մեկ բռունցք՝ տապալեցինք թշնամուն: Ազատագրման ժամանակ մեզ միացան այլ ազգերի ներկայացուցիչներ, եզդիներ, բելոռուսներ, ռուսներ, լեզգիններ, օսեր, ինչի համար շնորհակալ ենք իրենց: Սակայն հաղթանակը մերն էր:

Ցանկացանք և արյան գնով իրականացրեցինք մեր պապերի երազանքը: Իսկ ամենակարևորը, որ Արցախը Հայաստանն է նույն, և մեր պայքարն արդար էր:

Ներկայում ունենք մեկ հող, երկու գործող մայրաքաղաք, երկու բաբախող սիրտ, քանզի հայը ցանկություն ունի ապրել միացյալ, իր հողում, խաղաղության ներքո:
Արցախի կորուստը Հայաստանի մահն է: Արարատ լեռան վերադարձը՝ վերածնունդը մի նոր, ավելի հին Հայաստան հողի:

Անկախ կառավարություն տեսակից՝ մենք ապրում ենք մեր հողում:
Ինչպես և անկախ բոլոր գործոններից՝ մենք մեր Հայաստանն ենք ուզում:

Սա մեր հողն է, մեր օդն է, մեր ջուրն է:

Մենք էլ այդ երակում ենք ապրում:

Ահա թե ինչու մենք այսօր ունենք Արցախ:

Նույն շարքից