Միջազգային Տնտեսություն 

Չինաստանը արժեզրկել է ազգային արժույթը

Չինաստանի ազգային բանկը կրկին իջեցրել է երկրի ազգային արժույթի` յուանի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ։

Նվազեցումը կատարվել է 137 բազիսային կետով: Ըստ այդմ՝ նոր փոխարժեքը կազմել է 6.4495 յուան` 1 դոլարի դիմաց:

Նոյեմբերի 30-ին Արժույթի միջազգային հիմնադրամը չինական յուանը ներառել է պահուստային արժույթների ցանկում, որի մեջ արդեն մտնում են ամերիկյան դոլարը, եվրոն, բրիտանական ֆունտն ու ճապոնական իենը:

 

Նույն շարքից