Առողջապահություն Ֆեյսբուք 

Ո՞ր սննդամթերքն է երկաթով հարուստ

Այսօր շատ մարդիկ (եւ մանավանդ՝ երեխաներ) անեմիայով են տառապում, քանի որ սխալ են սնվում. շատերի սննդակարգի մեծ մասն այսօր կազմում են խմորային եւ կաթնային մթերքները, որոնցում երկաթը գրեթե բացակայում է: Զարմանալի չէ, որ նրանց օրգանիզմը սկսում է հյուծվել, իսկ իմունային համակարգը թուլանով՝ չի կարողանում բավարար քանակությամբ հակամարմիններ ստեղծել:

Մարդու օրգանիզմն օրական մոտ 4-33 մգ երկաթի կարիք ունի՝ կախված սեռից եւ տարիքից: Ո՞ր սննդամթերքներից օրգանիզմը կարող է երկաթ ստանալ. ստորև աղյուսակն է (երկաթի պարունակությունը. մգ՝ 100 գրամում).

Չորացրած մասուր - 28
Չորացրած խմորի՝ «դրոժներ» -18
Ցորենի թեփ - 14
Սոյա -12-13
Լոբի -12
Կակաոյի փոշի - 12
Խոզի լյարդ - 12
Սիսեռ - 9-10
Տավարի լյարդ - 9
Լյարդի պաշտետ - 8
Հնդկացորեն - 8
Ցորեն - 5
Ամբողջական ցորենի ալյուր - 4-6
Վարսակի շիլա - 4,5
Սեւ սալորաչիր - 4
Սպանախ - 3-5
Հավի ձու - 2-3
Ձկներ - 0,5-1
Կովի կաթ - 0,1-0,2

Սակայն մի՛ մոռացեք, որ երկաթն ամբողջովին չի յուրացվում՝ օրգանիզմը կարող է ստացած երկաթի միայն մոտ 10 տոկոսը յուրացնել: Բացի այդ, կա կարծիք, որ լոբեղենից ստացված երկաթն է՛լ ավելի վատ է յուրացվում՝ առկա այլ միացությունների պատճառով: Որոշ մասնագետներ էլ պնդում են, որ թեյի եւ սուրճի օգտագործումը էլ ավելի է նվազեցնում երկաթի յուրացումը, իսկ նարնջի հյութը՝ ընդհակառակը, լավացնում է այն:

Նույն շարքից