ԵՏՀ-ն հաստատեց Տիգրան Սարգսյանի թեկնածությունը խորհրդի կոլեգիայի նախագահի պաշտոնում, և ինչպես ռուսական ԶԼՄ-երն են ներկայացնում, ՀՀ նախկին վարչապետը նշանակվեց ԵՏՄ փաստացի վարչապետ : ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները` Վլադիմիր Պուտինը, Նորսուլթան Նազարբաևը, Լուկաշենկոն, ամենաջերմ գովեստի խոսքերն ուղղեցին Տիգրան Սարգսյանին` համարելով նրան բարձր որակի տնտեսագետ` փաստացի տնտեսական ծանր վիճակում հայտնված ԵՏՄ տնտեսական կյանքի կառավարումը վստահելով Հայաստանի նախկին վարչապետին:
Այսուհետ Տիգրան Սարգսյանը ծանր և բարդ պատասխանատվություն է վերցնում իր ուսերին և իր ու իր թիմի հաջողութույններից է կախված լինելու ողջ ԵՏՄ տնտեսության ճակատագիրը: Պետք է օգտագործել Տիգրան Սարգսյանի` նման բարձր առաքելությունը, մասնավորապես Հայաստանի տնտեսական կյանքում էական փոփոխությունների հասնելու համար: Վստահ եմ, Տիգրան Սարգսյանն իր նոր և բավականին ազդեցիկ դիրքը օգտագործելու է նաև ի նպաստ Հայաստանի:
Մենք պետք է հասկանանք, որ նրա հաջողությունները ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիների մոտ բարձրացնելու է հայ մարդու նկատմամբ վստահությունը ...