Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի անակնկալ հրաժարականը մեկնաբանությունների առիթ է դարձել ոչ միայն վրացական այլ նաև արտասահմանյան ԶԼՄ-ներում: Կարելի է ասել, բոլորը զարմացած են, վերջինիս որոշման կապակցությամբ: Տարբեր վարկածներ են շրջանառվում, թե ինչու Ղարիբաշվիլին որոշեց թողնել վարչապետի պաշտոնը, երբ դրա համար կարծես լուրջ պատճառներ կամ նախադրյալներ չկային: Ի դեպ, վերջինս երեկվա իր հրաժեշտի խոսքում ևս հստակ չի նշել վերոնշյալ որոշման դրդապատճառների մասին՝ ընդգծելով միայն, որ շարունակում է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կողմից առաջ բերած նոր քաղաքական ավանդույթը, այն է՝ գալ իշխանության և այնուհետև, որոշակի ծրագրերին և խնդիրներին լուծումներ տալուց հետո հանձնել ՛՛աթոռը՛՛ հաջորդ թեկնածուին:
Կարծիք էր հայտնվում, որ Ղարիբաշվիլին խնդիրներ ունի Իվանիշվիլիի հետ, և գուցե հենց դա էր հանդիսացել պաշտոնաթողության հիմնական պատճառ, սակայն այսօր պարզ դարձավ, որ այդ տարբերակը, թերևս արդարացված չէ, քանի որ փոխվարչապետ և նոր վարչապետի ամենահավանական թեկնածուի՝ Գիորգի Կվիրիկաշվիլիի մոր հուղարկավորության արարողությանը մասնակցող նշված նախկին վարչապետերը միասին եկել են, ջերմ շփվել են միմյանց հետ և գրկախառնվելուց հետո հեռացել են այնտեղից՝ կարծես հավաստիացնելով հանրությանը, որ իրենց միջև խնդիրներ չկան և իրենք նախկինի պես շարունակում են մնալ որպես ընկերներ:
Այնպես որ Ղարիբաշվիլիի հրաժարականին ապա նաև նրա հետագա գործունեության ոլորտին առնչվող հարցերը դեռևս մնում են անպատասխան:
Կից նյութն՝ այստեղ