Առողջապահություն Ֆեյսբուք 

7 մթերք, որոնք խորհուրդ չի տրվում օգտագործել հիվանդ ժամանակ

Առաջին հայացքից շատ օգտակար թվացող մթերքները կարող են երկարաձգել մարդու մոտ մրսածությունը: Ստորև ներկայացվում է 7 նման մթերք:

1. Ընկույզներ

Դրանցում մեծ է կալորիականությունը, իսկ մրսած օրգանիզմին կալորիաներ պետք չեն:

2. Հում մրգեր ու բանջարեղեն

Դրանք կարելի է ուտել միայն հիվանդության սկզբում և վերջում: Իսկ եթե ջերմությամբ պառկած եք անկողնում և ուտում եք վերոնշյալ մթերքները, աղիները դանդաղ են գործում:

3. Ալկոհոլ և սուրճ

Ալկոհոլն օգտակար է միայն հիվանդության սկզբում, երբ սպանում է մանրէները: Վիրուսային հիվանդությունների դեպքում այն անօգուտ է: Իսկ սուրճը ջրազրկում է օրգանիզմը:

4. Կաթնամթերք

Դրանք ունեն թքարտադրող ազդեցություն: Այսինքն՝ դանդաղեցնում են մրսածության բուժումը, թոքերից խոնավության հեռացումը:

5. Բլիթներ և կակաո

Չափից դուրս կալորիական կոնֆետները, բլիթներն ու շոկոլադները ևս դանդաղեցնում են մրսածության բուժումը:

6. Տապակած միս, դոնդող և ֆաստֆուդ

Այս մթերքները ևս խորհուրդ չի տրվում օգտագործել հիվանդ ժամանակ:

7. Կարտոֆիլ

Խանգարում է բուժել մրսածությունն ու հազը:

Նույն շարքից