Ֆեյսբուք Տնտեսություն 

Հայաստան-Վրաստան ՋԷԿ-ի ոդիսականը

Աղասի Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ինչ որ խառը պատմություններ են պտտվում գլխիս մեջ:
Օգոստոսին Հայաստանի ու Վրաստանի մեջ համաձայնագիր ստորագրվեց Վանաձորում վրացական կապիտալով ՋԷԿ կառուցելու մասին: Էսօր Վրաստանը կիսապաշտոնապես հաստատել է իրանական գազը Հայաստանի տարածքով էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով Վրաստան արտահանելու մասին: Ինչ են նշանակում էս երկուսը:
Ուրեմն հաստատ պարզ էր, որ վրացական կապիտալով կառուցվող ՋԷԿ ը վրացիները չեն աշխատեցնելու ռուսական գազով: Ուրեմն ինչ: Այս երկու, առաջն հայացքից, մեր շահերից բխող հայտարարություններից նվազագույնը մեկը բլեֆ ա:
Ու եթե բլեֆ է, ինչ նպատակ է դա հետապնդում: Ինչ է շահում Վրաստանը, կամ ինչ գին ա վճարում Հայաստանը էս հայտարարությունների համար: Եթե վճարման գնի ակունքները կամ հետևանքները ձգվում են Ջավախք, ուրեմն մենք մեղմ ասած ամենաբարձր մակարդակով պետք է թքած ունենանք երկու ծրագրերի վրա էլ: Իսկ եթե Վրաստանը ամեն դեպքում հասկացել ա, որ Բաքու-Թբիլիսի- Ջեյհան նավթամուղով և Կարս-Ախալքալաք երկաթուղով ոչ թե նավթ ու գնացք է անցնելու, այլ պանթյուրքիզմ, ուրեմն արժե եղբայրաբար թփթփացնել վրացիների ուսին, ու ասել Ի Գործ:

Նույն շարքից