Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սոցիալական ցանցերը որպես լրատվության աղբյուր ընդունելու բացասական կողմն այն է, որ յուրաքանչյուր ապատեղեկատվություն և ակնհայտ սուտ հայտարարություն լուր է դառնում: Սա վտանգավոր երևույթ է, քանի որ այլևս անհնար է դառնում հազարավոր մարդկանց, ովքեր արդեն հավատացել են այդ լուրին, ներկայացնել իրականությունը: Շատ դեպքերում մարդիկ չեն էլ հավատում, որովհետև ուղղակի այդպես է պետք իրենց:
Կարծում եմ` ժամանակն է, որպեսզի յուրաքանչյուր օգտատիրոջ գրառում, որը օրենքի խախտման տարրեր է պարունակում, հիմք հանդիսանա իրավապահ մարմինների համար` համարվի հանցագործության մասին հաղորդում: Ապատեղեկատվության դեպքում էլ տվյալ օգտատերը ենթարկվի պատասխանատվության: