Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կենտրոնական Աֆրիկայի երկրների տնտեսական համագործակցության կազմակերպության (CEMAC) անդամների հետ հանդիպման ժանական Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստին Լագարդը սենսացիոն հայտարարություն է արել...Ըստ Լագարդի,նավթի գինը մոտակա ժամանակներում չի բարձրանա..."Ի տարբերություն անցյալ փուլերի,նավթի գինը բավական երկար ժամանակ կմնա ցածր: Ֆյուչերսային պայմանագրերի վերլուծությունը ցույց է տալիս,որ 2019 թ-ին նոր նավթի գինը կարող է բարձրանալ մինչև 60 դոլլար մեկ բարելի դիմաց",-ասել է նա: Ք.Լագարդը նաև մի քանի պատճառներ է բերել,թե ինչու նավթն այսպես էժանացավ:
Մի կողմից,սա այնքանով լավ է,որ մեր հարևան Ադրբեջանը բավական ծանր վիճակում կհայտնվի: Միայն անցյալ տարվա մեջ,նավթի գների անկման պատճառով կրճատվել է Ադրբեջանի նավթային հիմնադրամի պահուստների 50%-ը: Տեսնես հիմա որտեղից է Բաքուն միլիարդավոր դոլլարի զենք գնելու: Այսօր արդեն պաշտոնական տվյալներով 1 դոլլարն արժե 1,85 մանաթ, այն դեպքում,երբ անկախ ազերիական ԶԼՄ-ները նշում են,որ "սև շուկայում" 1 դոլլարը կարելի է գնել 3 մանաթով:
Մյուս կողմից նավթի գների երկարատև ցածր մնալը շատ մեծ հարված կհասցնի մեր ռազմավարական գործընկերոջը՝Ռուսաստանին,ուր մեծ քանակությամբ ՀՀ քաղաքցիներ են մեկնում արտագնա աշխատանքի: Նավթի գների նվազումը ազդում է նաև ռուսական ռուբլու փոխարժեքի վրա: Ռուբլու արժեզրկումը ուղիղ հարվածում է նաև մեր քաղաքցիներին,որոնք իրենց աշխատանքի դիմաց վարձատրվում են ռուբլով:
Հ.Գ. Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, մեկ անգամ ևս համոզվեցի, որ Հայաստանը "գլոբուսից" դուրս է: Երբ նավթը 90 դոլլարից մեկ բարելի դիմաց նվազեց մինչև 60 դոլլարի, ՀՀ-ում բենզինի գները մի փոքր նվազեցին՝20-25 դրամով մեկ լիտրի մեջ: Սակյան,երբ նավթը 60 դոլլարից նվազել է մինչև 33 դոլլարի,ապա ՀՀ քաղաքացի-վարորդներն այդ ամենը չզգացին և չեն զգում:
Որտե՞ղ է ՀՀ վարչապետը և ինչով է զբաղված ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Մասնավոր տրանսֆերտները կտրուկ նվազել են և գերշահույթ ստանալու ժամանակներն արդեն վաղուց անցել են: Մի քիչ էլ մտածեք ժողովրդի մասին: