Բիզնես 

Հայաստանում արդեն հասանելի է ‹‹Շարժական վուլկանացում›› ծառայությունը. լուսանկարներ

analitik.am

Ինչպես հայտնի է, ավտոմեքենայի անիվները փոխելու կամ վերանորոգելու համար վարորդները պետք է գնան ավտոտեխսպասարկման կետ, սպասեն իրենց հերթին, մինչև  համապատասխան մասնագետը փոխի կամ վերանորոգի անիվը:

Բայց այս խնդիրն արդեն հաղթահարելի է: Այժմ կարելի է խուսափել այս տհաճ ու ձանձրալի գործընթացից, որովհետև Հայաստանում 2015 թվականի հոկտեմբերից գործում է ‹‹SOS անիվ›› ընկերության կողմից առաջարկվող ‹‹Շարժական վուլկանացում›› ծառայությունը: Այս գաղափարի հղացման, առանձնահատկությունների ու գաղտնիքների մասին մեր թղթակիցը զրուցել է  ‹‹SOS անիվ›› ընկերության ղեկավար Նշան Ուստյանի հետ:

Պարո՛ն Ուստյան, ‹‹Շարժական վուլկանացում›› ծառայությունն ինչո՞վ է առանձնանում  բոլորիս հայտնի  ‹‹ավանդական›› վուլկանացումից:

-Հատկապես սեզոնային  փոփոխությունների ժամանակ մարդիկ ցանկանում են իրենց ավտոմեքենաների անիվները փոխել: Ավտոտեխսպասարկման կետերում ժամերով սպասելու փոխարեն վարորդները կարող են զանգահարել մեզ: Մեր աշխատակիցները կմոտենան նրանց՝ հասնելով Հայաստանում գտնվող ցանկացած վայր: Ասեմ, որ եթե վուլկանացումը շարժական է, պետք չէ մտածել, որ ծառայությունները կարող են թերի լինել կամ ոչ նորմալ: Մենք երաշխավորում ենք, որ մեր մատուցած ծառայությունները բարձրորակ են, իսկ մասնագետները՝ իրենց գործի վարպետը:

-Ինչպե՞ս ծնվեց շարժական վուլկանացում ստեղծելու գաղափարը:

Սեզոնային փոփոխություններին համընթաց, ինչպես հայտնի է, անհրաժեշտ է փոխել ավտոմեքենայի անիվները: Ամեն անգամ անիվներ փոխելու հանգամանքն ինձ բարկացնում էր: Անհրաժեշտ էր ժամանակ ծախսել. անիվները տանել, հասցնել ավտոտեխսպասարկման կետ, սպասել, մինչև փոխեն անիվները: Մտածեցի՝ Հայաստանում կա՞ շարժական վուլկանացում. այն շատ հարմար կլիներ բազմաթիվ վարորդների համար: Փնտրեցի, բայց չգտա նմանատիպ ծատայություն: Հենց այդ ժամանակ իմ մեջ ծնվեց շարժական վուլկանացում ստեղծելու գաղափարը:

Իսկ ի՞նչ արժե  ‹‹Շարժական վուլկանացում›› ծառայությունը:

-Եթե ավտոմեքենան խափանվել է, մնացել ճանապարհին, այդ դեպքում վարորդը վճարում է 3000 դրամ, իսկ մեր աշխատակիցը արագ և որակյալ կերպով վերանորոգում է անիվը: Այսինքն՝ այդ 3000 դրամն իր մեջ ներառում է և՛ սպասարկումը, և՛ մեր մասնագետի՝ տվյալ վայր հասնելու համար ծախսված գումարը: Իսկ Երևան քաղաքից դուրս մեր մասնագետը կարող է հասնել վարորդին անհրաժեշը վայրը՝  մեկ կիլոմետրի համար 200 դրամ վճարելու դեպքում: Մեր ավտոմեքենաները ‹‹Ֆորդ Տրանզիտ›› են. դրանք բավականին ճկուն ու արագընթաց են: Այնպես որ՝ մեր մասնագետը կարճ ժամանակում հասնում է վարորդին անհրաժեշտ վայրը:

Իսկ մյուս դեպքերում՝ հատկապես սեզոնային փոփոխությունների ժամանակ՝ մենք մեր ծառայությունները մատուցում ենք ոչ շարժական վուլկանացման գներով: Այսինքն՝  գումար չենք գանձում վարորդին անհրաժեշտ վայրը հասնելու համար. սեդան ավտոմեքենաների մեկ անվադողը փոխելն արժե 1500 դրան, իսկ ամենագնացներինը՝ 2000: Նշեմ, որ անվադողը փոխելուց հետո կատարվում է նաև հավասարակշռում (բալանսավորում):

Ձեր կազմակերպությունն ունի ոչ միայն շարժական վուլկանացում ծայառություն, այլև ոչ շարժական: Հետաքրքիր է՝  ձեզ դիմող վարորդներն ավելի շատ ո՞ր տեսակի ծառայությունն են նախընտրում:

-Մեզ ավելի շատ դիմում եմ շարժական վուկլկանացման հետ կապված:
Պետք է ասեմ, որ այս գաղափարի հղացումից հետո, բնականաբար, մարդիկ պետք է տեղեկացված լինեին, իմանային, որ Հայաստանում նման ծառայություն է գործում: Այս հարցում ինձ շատ օգնեցին ընկերներս: Մեր կազմակերպությունը շարժական վուլկանացում կատարում է 2015-ի հոկտեմբերից, բայց վարորդները մեզ արդեն ճանաչում ու վստահում են: Վերջում ուզում եմ նշել, որ սա դեռ ամենը չէ: Շուտով մենք անակնկալ ենք մատուցելու վարորդներին՝ նոր ու հետաքրքիր գաղափարների տեսքով:

Վերջում ուզում ենք հիշեցնել, որ վերոնշյալ նորարարական ծառայությունից օգտվելու համար կարող եք զանգահարել 095 444  848 հեռախոսահամարով: Իսկ այս ընկերության ծառայություններին ավելի մանրամասն ծանոթանալու համար այցելե՛ք  ‹‹SOS անիվ››-ի ֆեյսբուքյան էջ:

Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը

Նույն շարքից