Մեջբերում Ռուսաստանի պատրիարք Կիրիլի խոսքերից.«Патриарх Московского и всея Руси Кирилл «Даже в Османской Турции христиан не уничтожали. Да, были христианские меньшинства, но их никто не уничтожал»»։ (Նույնիսկ Օսմանյան Թուրքիայում քրիստոնյաներին չեն ոչնչացրել։ Այո, եղել են քրիստոնեական փոքրամասնություններ, բայց նրանց ոչ ոք չի ոչնչացրել։)
Եթե այս հայտարարությունը լիներ ամիսներ առաջ, երբ դեռ ռուս-թուրքական հարաբերությունները լարված չէին, ապա անասելի ծանր ցավ կապրեի, սակայն հիմա, ի զարգացմանս ինձ, ըմբռնումով եմ մոտենում և փորձում եմ ավելի խորապես վերլուծություն կատարել եղածին, որը ոչ ավելին է, քան հասարակ հերթական կրոնական և քաղաքական պրովոկացիա, կամ էլ այս միջոցով ՌԴ-ն փորձում է հանդարտեցնել Ռուսաստանի և Թուրքիայի միջև ծագած լարվածությունը, քանզի այդ ամենը Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը չէ, և կատարվածն ուղղակի կա՛մ թյուրիմացություն է, որը առաջացել է ծրագրված ու կեղծ տեքստի տրամադրմամբ, կա՛մ էլ կատարվածն ուղղակի Ռուսաստանի կողմից քաղաքական մեսիջ էր թուրքական իշխանություններին, որով ՌԴ-ն նախազգուշական կամ հաշտության քայլեր է ձեռնարկում։ Սակայն այստեղից կարելի է ենթադրել, որ Վլադիմիր Լենինի և Իոսիֆ Ստալինի ղեկավարման ժամանակահատվածում ՍՍՀՄ-ի ողջ տարածքում տասնյակ հազարավոր եկեղեցական հոգևոր առաջնորդների գնդակահարություններ չե՞ն եղել, ինչպես նաև չե՞ն եղել հազարավոր ռուսական եկեղեցիների պայթեցումներ և եկեղեցական թեմի առաջնորդների մասսայական ձերբակալություններ և աքսորներ, քանի որ մեր ունեցած մեկ ու կես միլիոն զոհերի և բռնագաղթվածների համեմատ իրենց ունեցած կորուստները չնչին են և աննկատ։
Անգամ Հռոմի պապը ողջ աշխարհով մեկ հայտարարեց և հաստատեց եղած ոճրագործության անասելի չափերի մասին և կատարվածն անվանեց եղեռն։ Ինչև,
Աստված թող լուսավորի և լուսաբանի ռուս պատրիարք Կիրիլի խելքն ու հոգին` որպեսզի նա գիտակցի և հասկանա, որ մեկ ու կես միլիոնը դա ազգային փոքրամասնություն չի այլ մի փոքր պետության չափ բնակչություն, սակայն այդ ամենը նրան ավելի լավ և մանրակրկիտ պիտի բացատրի մեր ամենայն Հայոց կաթողիկոսը, իսկ ես, առաջնորդվելով Աստվածաշնչում և աղոթքներում նշվածով.«Ներում եմ դիմացինից մեղքն ու պարտքը, ինչպես դու ես ներում մեզ բոլորիս մեր մեղքերի ու պարտքերի համար»։