Հոգեբանի անկյուն 

5 ապացույց, որ մենք գրեթե բան չգիտենք աշխարհի մասին

Սովորաբար որքան քիչ բան գիտի մարդը, այնքան նրան ավելի շատ է թվում, թե ինքն ամեն ինչ գիտի: Հարցրեք տարբեր ոլորտից տարբեր մասնագետների և նրանց մեծ մասը կպնդի, որ իր գործում ավելի շատ բաներ կան, որ ինքը չգիտի, քան բաներ, որ ինքը գիտի: 



Մարդկությունը (համենայն դեպս` նրա մի մասը) միշտ ձգտել է իմանալ որքան հնարավոր է շատ և դրա համար էլ աշխարհի վրա գոյություն ունի այն, ինչը կոչում ենք գիտություն, որն օգնում է ճանաչել աշխարհի բոլոր գաղտնիքները: Սակայն ոչ ամեն ինչ է մեզ հասկանալի այսօրվա դրությամբ: Ահա մի քանի օրինակ.



Ինչո՞ւ է առաջացել կյանքը Երկրի վրա

Մենք երկար ճանապարհ ենք անցել, սակայն պետք է խոստովանել, որ մինչ այժմ շատերիս անհայտ է, թե ինչու է այն կյանքը, որ եռում է մեր շուրջը, առաջացել երկրի վրա: Միակ բանը, ինչ բոլորին հայտնի է` որոշակի պահն է Երկրի պատմության մասին, որ 3.8 միլիարդ առաջ օրգանական մոլեկուլների միջև ինչ-որ քիմիական ռեակցիաներ են տեղի ունեցել, ինչն էլ հետագայում հանգեցրել է կյանքի առաջացմանը: Բայց ինչն էր պատճառը, որ այդ մոլեկուլների միջև տեղի ունեցավ նման ռեակցիա, մնում է գաղտնիքների շարքում մինչ օրս: Համաձայն մի տարբերակի այդ ամենը Աստված է արել, մեկ այլի` ամեն ինչում մեղավոր է ուլտրամանուշակագույն լույսը, սակայն հստակ պատասխաններ դեռ չեն շրջանառվում:



Ինչպիսի՞ն են Տիեզերքի օրենքները

Հիմնվելով դիտարկումների վրա, գիտնականները հանգել են այն եզրակացության, որ տիեզերքն ընդարձակվում է: Սա անմերժելի փաստ է, ինչպես անմերժելի է այն, որ այդ ամենը գնալով արագանում է: Համաձայն գրավիտացիայի օրենքի, ընդհակառակը, պետք է որ դանդաղեր` պատրաստվելով «Մեծ սեղման»` Մեծ պայթյունի հակառակ գործընթացին, բայց գործնականում մի փոքր այլ է: Ինչո՞ւ է դա տեղի ունենում: Շատ գիտնականներ կարծում են, որ այդ ամենի մեղավորը մութ էներգիան և մութ մատերիան է, որոնք, նրանց կարծիքով, կազմում են Տիեզերքի մեծ մասը: Սակայն որտեղից է հայտնվում այդ էներգիան և մատերիան` անհայտ է: Ավելին, դրանց գոյության 100 տոկոսանոց ապացույցներ դեռ չկան: Տիեզերքն ապրում է իր սեփական կանոններով, իսկ մեզ մնում է միայն գուշակել և  եզրկացություններ անել:



Գրավիտացիայի ուժը

Ինչպես արդեն նշեցինք, սև մատերիան կարող է բացատրել` ինչու Տիեզերքը չի ենթարկվում գրավիտացիայի կանոններին: Եվ պետք է ավելացնել, որ գրավիտացիան ինքն էլ չի ենթարկվում իր իսկ կանոններին: Գրավիտացիան միակն է ֆունդամենտալ ուժերից, որը հակասում է ինքն իրեն և դադարում գործել, երբ մարմինը բավականաչափ փոքր է:

Իրականում, գրավիտացիան իսկական գլխացավանք է ֆիզիկոսների համար, իսկ նրանցից ոմանք պնդում են, որ այն ընդհանրապես գոյություն չունի: Ամեն անգամ, երբ մենք որևէ կարևոր բացահայտում ենք անում, հասկանում ենք, որ որ մենք շատ քիչ բան գիտենք աշխարհի մասին:

Պատմության մութ անկյունները

Մենք սովորել ենք դիտել պատմությանը` որպես պատմվածքի նման մի բանի, որը հասել է մինչ մեր օրեր: Սակայն, ժամանակի ընթացքում բազմաթիվ փաստեր անհայտացել են` առաջացնելով պատմության մեջ սպիտակ կետեր: Չնայած մենք շատ տեղեկություններ ունենք տարբեր տարաշրջաններին վերաբերվող, օրինակ` Հին Հռոմի ժամանակներին, սակայն պատմության շատ էջեր և անգամ ամբողջական դարերի վերաբերվող տեղեկություններ մեզ անհայտ են, իսկ որոշ էջերի մասին էլ կարող ենք միայն եզրակացություններ անել:



Դինոզավրերի գաղտնիքը

Մենք մանկուց գիտենք, որ ժուկով ժամանակով մեր մոլորակի վրա ապրել են արարածներ, որոնք ընդհանրապես նման չեն եղել նրանց, ում սովոր ենք տեսնել այսօր: Դրանցից շատերի մասին մենք անգամ պատկերացում չունենք, քանի որ նրանց մնացորդները մեզ ուղղակի չեն հասել: Օրինակ, որպեսզի դինոզավրի կմախքը պահպանվեր միլիոնավոր տարիներ և հասներ մեզ, պահանջվում են մի շարք պայմանների պահպանում: Սա նշանակում է, որ անգամ եթե մենք հայտնաբերում ենք որոշ տեսակների կմախքներ, միշտ չէ, որ դրանք ամբողջական են: Որոշ արարածների մնացորդներն ընդհանրապես չեն պահպանվել: Օրինակ, մեզ են հասել տաս միլիոն տևած  տրիասային ժամանակաշրջանի արարածների ընդամենը մի քանի ոսկորներ:

 

 

Սկզբնաղբյուրը՝ Psymag.am

Նույն շարքից