Հոգեբանի անկյուն 

Ժամանակակից կանայք ավելի դժբախտ են, քան տղամարդիկ

analitik.am

Հս. Ամերիկացի հոգեբաններն իրեն հետազոտություններում եկել են այն եզրակացության, որ մեր օրերում թույլ սեռի ներկայացուցիչներն ավելի քիչ են երջանիկ, քան տղամարդիկ:
Հաստատված է, որ ժամանակակից տղամարդիկ սովորել են ավելի շատ ժամանակ տրամադրել հանգստին և ավելի քիչ` աշխատանքին: Մինչդեռ այսօր, կանայք աշխատում են ավելի շատ, քան 60-ական թվականների կանայք էին աշխատում: 
Հետազոտությունները ցույց են տվել, որ իրենց կյանքից գոհ տղամարդկանց թիվը 1967 թվականին կազմում էր հետազոտություններին մասնակցած տղամարդկանց մոտ 60%-ը:  Մեր օրերում նրանց թիվը նվազել է մինչև 25%, իսկ երջանիկ կանանց թիվը կազմում է 22%:

Հետազոտողները պնդում են, որ կանայք 40-50 տարի առաջ առավել բավարարված էին իրենց կյանքից, քանի որ ավելի քիչ էին ամբիցիոզ: Նրանք չէին փորձում անցնել տղամարդկանց սոցիալական կյանքում և կարիերայում: Բացի ընտանիքից ու երեխաներից, այսօր, նրանք ցանկանում են նաև կարիերա անել: Այս ամենի արդյունքում առաջանում են բազմաթիվ խնդիրներ, որոնք էլ հանգեցնում են նրան, որ կանայք այլևս չեն կարողանում անել այն, ինչ ուզում են, ու նրանց մոտ առաջանում է անբավարարվածության զգացողություն:

 

Սկզբնաղբյուրը՝ Psymag.am

Նույն շարքից